ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. Այսօր՝ նոյեմբերի 2-ին, Երևան-Սևան ավտոճանապարհի 45-րդ կմ հատվածից դաշտամիջյան հատվածում ոստիկանները հայտնաբերել են 2 դի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը։
Հայտնաբերված դիերը կապված են եղել պոլիէթիլենային տոպրակով։ 1 ժամից ավելի է պահանջվել դրանց վրայից հողաշերտը հեռացնելու և դուրս բերելու համար։ Պարզվել է, որ մահացածները Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակիչ 53-ամյա Սամվել Ալիխանյանը և Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի բնակիչ 56-ամյա Վարդուհի Սիմոնյան են։
Նրանք այս տարվա սեպտեմբերի 18-ից որպես անհետ կորած որոնվում էին Ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից։
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակների դատաբժշկական։ Դիակների հայտնաբերման վայրում հայտնաբերվել է նաև երկաթե ձող, որը նույնպես առգրավվել է։