ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Տաքսի ծառայություն մատուցող անհատները պատրաստվում են դատի տալ վարչապետ Կարեն Կարապետյանին և Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանին: Վարչապետին դատի տալու պատճառը տաքսիստներին անթրաշ անվանելն է:
Նրանք պահանջելու են դատարանից պատասխանատվության ենթարկել կառավարության ղեկավարին՝ իրենց պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար, իսկ Վահան Մարտիրոսյանին այն բանի համար, որ վերջինս նախ՝ խաբել է տաքսիստներին, և հետո չի ստեղծել տրանսպորտի հարցով հասարակական խորհուրդ: Այս մասին «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում ասել է «Ավտովարորդների պաշտպանության լիգա» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:
«Ոլորտում հազար հոգի ՊՆ-ի սպաներ են քշում, ոստիկանության աշխատակիցներ: Հիմա թող ինքն ապացուցի, որ չանթով, թրաշով, սիգարետը բերանին են: Այնինչ դեպուտատներ կան, որոնք թրաշով են լինում՝ սիգարետները բերաններին: Պետք է պատասխան տա վարչապետն իր արտահայտության համար, որն իրեն փոխանցել է իր գերազանցիկ նախարարը»,- ասել է Տիգրան Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Կարեն Կարապետյանի դեմ ներկայացվելիք հայցին»: