ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. Instagram-ի «ծագող աստղ» Էլինան, որը Comedy Club-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանի կինն է, դրական էմոցիաներ է պարգևել իր հետևորդներին` հրապարակելով ընդամենը մեկ լուսանկար։
Նա պտտվել է Դուբայի խանութներում և երկու սայլակ ապրանք հավաքել։ Էլինան նշել է, որ «հատակը մաքրելու հարմարանքի հետևից գնալը լուրջ գործ է»։
Նրա հրապարակմանն իսկույն արձագանքել են Էլինայի մտերիմ ընկերուհիները` Գարիկ Մարտիրոսյանի կինն ու երգչուհի Ալսուն։ Ժաննան ու Ալսուն մեկնաբանություններ են թողել լուսանկարի տակ Նրանք իրենց անվանում են «Մաֆիա» և հաճախ են միասին ճանապարհորդում։
«Երբ ես քեզ խնդրում էի ինչ-որ բան բերել Էմիրություններից, ես սա նկատի չունեի»,- գրել է Մարտիրոսյանի կինը` Ժաննան։
Ալսուն էլ գրել է. «Նույնիսկ շվաբրի հետ դու գեղեցիկ ես»։
Մեդիամագնատի կինը վերջին ժամանակաշրջանում հաճախ է լուսանկարներ հրապարակում իր բաժանորդների համար։ Ընդ որում` նա ամեն հարմար առիթ բաց չի թողնում ընդգծելու համար Հայաստանի հանդեպ սերը։ «Երջանիկ բազմազավակ մայրը» (Էլինան այսպես է կոչում իրեն) մասնակցում է նաև ամուսնու բարեգործական գործունեությանը։
Արթուր Ջանիբեկյանը Comedy Club Production-ի հիմնադիրն է, ռուսական ՏՆՏ, Մատչ ՏՎ հեռուստաալիքների գլխավոր տնօրենը, «Գազպրոմ Մեդիա Հոլդինգ» ԲԸ ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի ղեկավարը։ Նա իր «ինտելեկտուալ ռենեսանս» հիմնադրամի միջոցով Վիլյամ Սարոյանի թանգարան է բացում ամերիկյան Ֆրեզնո քաղաքում։ Որպես եկեղեցին և իր ազգը սիրող հայ՝ Արթուր Ջանիբեկյանի անունն անմահացել է Մոսկվայի հայկական տաճարային համալրի Սբ. Պայծառակերպություն անունը կրող Հայ Առաքելական եկեղեցու խորաքանդակի վրա: 2017 թվականին հունվարին Արթուր Ջանիբեկյանը տաճարային համալիրին է նվիրաբերել Սուրբ Գրիգոր Լուսավորիչի մասունքների մի մասը, որը ձեռք էր բերվել Փարիզում կայացած աճուրդի ժամանակ, որտեղ ներկայացված էին հայկական մշակույթի ու եկեղեցական սպասքի եզակի նմուշներ: