Համացանցում է հայտնվել «Cortege» ներկայացուցչական դասի սեդանի փորձարկման տեսանյութը, հայտնում է RIA Նովոստին՝ հղում անելով Autoreview.ru-ին:
Տեսանյութում կարելի է հետևել, թե ինչպես է տրանսպորտային միջոցը շարժվում Դմիտրովի մոտակայքում գտնվող «ՆԱՄԻ» կենտրոնական գիտահետազոտական ավտոմոբիլային և ավտոշարժիչային ինստիտուտի շրջակայքում:
Հոլովակի հեղինակների խոսքով՝ սեդանն ունի 8-գլանով 650 ձիաուժ հզորությամբ տուրբոշարժիչ և 9-աստիճանի փոխանցման տուփ:
«Կորտեժ» նախագծի սեդանն ավելի վաղ փայլել էր Շվեդիայում ձմեռային փորձարկումների ժամանակ: Փորձագետները նշել էին մոդելի նմանությունը ներկայացուցչական դասի արտասահմանյան մեքենաների հետ:
«Կորտեժ» նախագիծն իրականացվում է Ռուսաստանի կառավարության հրահանգով: Նախագծի արտադրական գործընկերն է Sollers ընկերությունը: Հավաքածուի համար ծրագրվել է ծախսել 12,4 մլրդ ռուբլի: