ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի — Sputnik. Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների թիրախում է հայտնվել:
Ահաբեկիչները համացանցում հրապարակել են մի պաստառ, որի վրա պատկերված է լավագույն ֆուտբոլիստներից մեկը։
Drawing from a pro-#ISIS group's propaganda threatening #WorldCup2018 #Russia, another media outfit used #RealMadrid star #Ronaldo on poster pic.twitter.com/Yf1rAh3UXh
— SITE Intel Group (@siteintelgroup) 30 октября 2017 г.
«Մեր բառերն այն են, ինչ դուք տեսնում եք, բայց այն չեն, ինչ լսում եք։ Ինչևէ, դուք դեռ սպասում եք։ Մենք էլ ենք սպասում»,- գրված է պաստառի վրա։
«Իսլամական պետությունն» ավելի վաղ սպառնացել էր Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամին և նրան անվանել «ալլահի թշնամի», սպառնալիքներ էին հնչել նաև Լիոնել Մեսսիի ու Նեյմարի հասցեին։