00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օտարերկրացիների աչքերով. հորդանանցի զբոսաշրջիկը Երևանի կոնյակի գործարանում մագլցելու ցանկություն է ունեցել

© Sputnik / Asatur YesayantsЕреванский коньячный завод
Ереванский коньячный завод - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստան եկող զբոսաշրջիկների հոսքը չի դադարում, և մեր երկիրը տեսնելու են գալիս աշխարհից տարբեր անկյուններից:

Անի Լիպարիտյան, Sputnik

Հորդանանցի զբոսաշրջիկ Մուհամմեդ Զիադ Աբդուլաթիֆը Հայաստանում մոտավորապես մեկ շաբաթ է անցկացրել, բայց հասցրել է տեսնել այն ամենը, ինչ նախատեսել էր: Նա, բնականաբար, այցելել է նաև Երևանի կոնյակի գործարան:

Լեռնագնաց Մուհամմեդին անակնկալի է բերել այն տարածքը, որտեղ գտնվում է հայտնի գործարանը:

«Անհնար է պատկերացնել իմ դեմքը, երբ բարձրանում էի գործարան տանող աստիճաններով ու հետո տեսա գործարանի հետևի պատը: Մագլցելու ցանկություն առաջացավ», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ժպտալով պատմեց հորդանանցի զբոսաշրջիկը:

Էքսկուրսիայի ավարտին օտարերկրացուն տարել են համտեսի: Նա 3-5 և 10 տարեկան կոնյակներն ըմպել է դառը շոկոլադով ու հիացել հայկական կոնյակի համով: Բայց ասում է, որ ավելի շատ հավանել է հայկական սպիտակ գինին:

Մուհամմեդը եղել է նաև Երևանի պատմության թանգարանում, Հայոց ցեղասպանության թանգարանում, Կասկադի ճարտարապետական համալիրում: «Զվարթնոց» օդանավակայանից էլ ոտքով է հասել հյուրանոց, որպեսզի ճանապարհին որքան հնարավոր է շատ բան տեսնի:

Публикация от Mohammed Ziad Abdullatif (@m7mdziad) Окт 25 2017 в 9:11 PDT

Զբոսաշրջիկն այցելել է նաև Գառնի ու Գեղարդ։

 

«Ես որոշեցի գալ Հայաստան, քանի որ այստեղ գալու համար փաստաթղթեր պատրաստելը դժվար չէ, և հետո ձեր երկիրն ունի հարուստ և հետաքրքիր պատմություն, ինչպես նաև շատ համեղ սնունդ` մատչելի գներով», — ասում է Մուհամմեդը:

Հորդանանցի հյուրին անչափ տպավորել է Արարատ լեռը, որով նա հիացել է Կասկադի բարձունքից:

Հայաստանից հեռանալուց հետո Մուհամմեդը սեփական կարծիքն է կազմել հայերի մասին։ Ասում է` հայերը շատ բարի են, գթասիրտ և շատ լավ են խոսում անգլերեն:

Լրահոս
0