ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի — Sputnik. ԱՄերիկայի Սոլթ Լեյք Սիթի քաղաքի Յուտայի համալսարանի կամպուսի տարածքում անհայտ անձի արձակած կրակոցից մեկ մարդ է մահացել։
«Հաստատում ենք, որ Յուտայի համալսարանի տարածքում մարդ է մահացել։ ԿԱսկածյալը ձերբակալված է»,- նշված է քաղաքի ոստիկանության հայտարարության մեջ, որ հրապարակվել է Twitter-ում։
Տեղի ժամանակով մոտավորապես 21։00-ին (Երևանի ժամանակով` 07։00) կրթական հաստատությունը հատնել է, որ կամպուսի տարածքում կրակոցներ են հնչել։ Դեպքի վայրում գտնվող մարդկանց խորհուրդ են տվել թաքնվել։ Մեկ ժամ անց համալսարանից հայտնել են, որ տագնապը պահպանվում է։