ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի — Sputnik. «Ռեալի և «Բարսելոնայի» նախկին հարձակվող Լուիշ Ֆիգուն արտահայտել է Նեյմարի` ՊՍԺ տեղափոխության մասին իր կարծիքը, հաղորդում է armsport-ը:
Պորտուգալացին կարծում է, որ բրազիլացու տրանսֆերից հետո փարիզցիներն էլ ավելի մեծ ուշադրություն են գրավում.
«Նեյմարն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Նրա տեղափոխությունից հետո ՊՍԺ-ն ավելի շատ պահեր է ունենում, և դա թիմին ավելի ուժեղ է դարձնում: Փարիզցիները հիմա հաճախ են հայտնվում ուշադրության կենտրոնում:
Ինչ վերաբերում է գումարային ծախսերին, իհարկե, ՊՍԺ-ն ֆինանսական մեծ պոտենցիալ ունի: Մյուս ակումբների համար դժվար է մրցակցելը, բայց եթե ՊՍԺ-ն չի խախտում ֆինանսական ֆեյր-փլեյը, ոչինչ չես կարող անել»,- ասել է Ֆիգուն: