00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ է կատարվում Արմավիրում. քաղաքացիները պատանդների մասին մի բան են ասում, ոստիկաններն` այլ բան

© Sputnik / StringerСитуация у армавирского детского сада
Ситуация у армавирского детского сада - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը լրագրողներին հայտարարեց, որ մանկապարտեզի շենքում մնացել են պատանդառուն ու մեկ պատանդառված երեխա։ Աշխատակիցների հարազատները հակառակը` վստահեցնում են, որ մանկապարտեզից ոչ ոք դուրս չի եկել և շարունակում են սպասել իրենց հարազատներին։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում այս պահին մնում են պատանդառուն, պատանդառված 3 տարեկան երեխան և պատանդառուի հետ բանակցող ոստիկանները` փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի գլխավորությամբ։ Այս մասին քիչ առաջ լրատվամիջոցներին հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի աշխատակից Մարտուն Սիմոնյանը։

«Պարզվել է, որ տղամարդը 3-ամյա մի տղայի հետ առանձնացել է սենյակներից մեկում և պահանջներ է ներկայացնում»,- լրագրողներին հայտնեց Ջանոյանը` չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ է պահանջել պատանդառուն։

«Վարչական բնույթի պահանջներ։ Քննության շահերից ելնելով` պահանջների մասին կհայտնենք ավելի ուշ»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է նախապես մանկապարտեզում պատանդառված մյուս երեխաներին ու աշխատակիցներին, Սիմոնյանը հայտնեց, որ դեպքի վայր ժամանած ոստիկաններն ապահովել են վերջինների անվտանգ դուրս գալը մանկապարտեզից։

Полиция Армении - Sputnik Արմենիա
Մանկապարտեզում մարդկանց պատանդ վերցրած տղամարդը խնդիրներ ունի այնտեղ աշխատող կնոջ ու զոքանչի հետ

Սիմոնյանը մեկնաբանեց նաև պատանդառուի նախկին կնոջ` մանկապարտեզի դաստիարակչուհու և զոքանչի` մանկապարտեզի վարիչի վիրավոր լինելու մասին տեղեկությունը։ Ըստ նրա` ոստիկանությունը հիվանդանոցից որևէ քաղաքացու մարմնական վնասվածք ստանալու մասին ահազանգ չի ստացել։

Այդուհանդերձ, նա չժխտեց նաև, որ մանկապարտեզի տարածք պատգարակ է տարվել, բայց և չհստակեցրեց, թե ում համար։

«Եթե առաջին օգնություն ցույց տային, դուրս կբերեին, այսքան երկար առաջին օգնություն չեն ցույց տա»,- դեպքի վայրում աշխատող լրագրողների հարցերին ի պատասխան ասաց նա։

Ի դեպ, մանկապարտեզի բակում հավաքված անձինք լրագրողների հետ զրույցում հերքում են ոստիկանության ներկայացուցչի հայտարարությունները` նշելով, որ իրենց բարեկամ-հարազատներն այս պահին էլ շարունակում են մնալ մանկապարտեզում։

Լրահոս
0