ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 29-ին, ժամը 11:35-ին ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 10:51-ին (Գրինվիչի ժամանակով` 06:51-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է երկրաշարժ հյուսիսային լայնության 39.450 և արևելյան երկայնության 47.810 աշխարհագրական կոորդինատներով (Իրան, Փարսաբադ քաղաքից 22 կմ հարավ-արևմուտք): Այս մասին հայտնու է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
3.5 մագնիտուդով երկրաշարժի օջախի խորությունը կազմել է 10 կմ։
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքում 2-3 բալ ուժգնությամբ: