00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես օդապարիկը կոտրեց կարծրատիպերը, կամ օդանավորդները շտապում են Հայաստան

© Facebook/ SkyballArmeniaВоздушный шар над Ереваном
Воздушный шар над Ереваном - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի երկինքը հատուկ է: Այդ եզրակացությանը հանգել են օտարերկրյա փորձագետները, որոնք օդապարիկների փառատոնի ժամանակ այցելել են մեր երկի: Դա այնքան ոգեշնչեց կազմակերպիչներին ու քաղաքապետարանին, որ 2018 թ.-ին փառատոնը կընդլայնի մասնակիցների սահմանները և աշխարհագրության սահմանները: Հայաստանին հսկայական շոու է սպասվում:

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Ռուսաստանից, Բելառուսից և Լիտվայից օդանավորդները հիանում են Հայաստանի երկնքով, լանդշաֆտով և եղանակային պայմաններով: Նրանք հյուրընկալվել էին  առաջին օդանավարկային փառատոնի շրջանակներում և զարմացած էին  հայկական երկնքի առանձնահատկություններից:

Самолет МИГ-19 - Sputnik Արմենիա
Կապիտան Այվազյանը գնդապետ Պաուերսի դեմ

«Հայաստանում օդապարիկով թռիչքը եզակի է նրանով, որ մի կետից թռչելով կարող եք հեշտ վերադառնալ: Շատ երկրներում դա պարզապես անհնար է: Հայաստանում դրան նպաստում է անհամաչափ լանդշաֆտը: Այն փոխում է քամու ուժգնությունը, իսկ այդ փոփոխություններն ազդում են թռիչքի երթուղիների վրա և հնարավորություն են ստեղծում մանևրելու»,- Sputnik-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանում օդանավարկային սպորտի ֆեդերացիայի հիմնադիր Նաիրի Բարսեղյանը:

Այդ հատկությունը գրավում է տարբեր երկրների մասնագետներին: Նրանք համարում են, որ Հայաստանում թռիչքը տարբերվում է ցանկացած այլ վայրից և ընդգծում են, որ երկիրը մեծ ներուժ ունի փոքր ավիացիայի զարգացման համար:

Օդապարիկը ամենաանվտանգ տրանսպորտային միջոցն է

Օդապարիկով թռիչքն անվտանգ է: Թռիչքից հետո այդ համոզմունքին է ունենում ցանկացած ուղևոր: Թռիչքի հարթությունը և դանդաղ տեմպերը հանգստացնում և խաղաղություն են բերում: Կախված բնական պայմաններից և ընդհանուր քաշից՝ 450 կգ օդապարիկով կարելի է երկինք բարձրացնել 3-4 մարդու:

«Մեր ուղեւորների 80% —ն աղջիկներ են: Պարզվում է, որ մեր կանայք իսկական ռոմանտիկներ ու էքստրեմալներ են: Ի դեպ, կանայք և երեխաները չեն վախենում օդապարիկով թռչելուց, իսկ տղամարդիկ առաջին հինգ րոպեների ընթացքում անհանգստություն են զգում»,- ասաց Բարսեղյանը:

Նրա խոսքերով՝ նույն երթուղիով չվերթը երբեք միանման չի լինում: Նրան ուղղորդում են քամին, ուղևորները: Որոշ ուղևորներ նախընտրում են զգացմունքներ ցույց չտալ և լուռ վայելել Հայաստանի գեղեցկությունը մեկ կամ երկու կիլոմետր բարձրությունից, մյուսները, ընդհակառակը, գոռում և ծիծաղում են:

«Մի օր Գառնու վրա թռիչք կատարող զբոսաշրջիկը լաց եղավ, վախեցա, չգիտեի` ինչ մտածել, պարզվեց, որ դրանք հիացմունքի արցունքներ են: Դա անկրկնելի ազատության, գեղեցկության և անկշռելիության յուրահատուկ զգացում է»,- ասաց Բարսեղյանը:

Նա համոզված է՝ երկինքը փոխում է քեզ. սկսում ես ավելի շատ գնահատել բնությունը:

Օդապարիկը կոտրեց կարծրատիպերը

Առաջին անգամ օդապարիկը հայկական երկինք է բարձրացել 2014 թ.-ին։ Այդուամենայնիվ, երկրի իշխանություններին համոզելու և  թույլտվություն ստանալու համար Օդանավորդների ֆեդերացիան իննը տարի է ծախսել: Ենթադրվում էր, որ լեռնային երկրում օդապարիկով թռիչքներն անվտանգ չէ:

Храм Гарни - Sputnik Արմենիա
Օտարերկրացիների աչքերով հայերն արևի են նման, Հայաստանը` ջազի. պետերբուրգցու հիացմունքը

«Մենք կարողացանք ապացուցել բոլորին, որ Հայաստանը մեծ ներուժ ունի օդանավարկության զարգացման համար, իսկ թռիչքներն այստեղ հեքիաթային են», — ասաց Նաիրին:

Թիմի ոգին չկոտրեցին նաև քննադատություններն այն բանից հետո, երբ մի անգամ ձմռանը նրանք մնացել էին Հրազդանի լեռներում: Վատ եղանակի պատճառով ԱԻՆ-ի աշխատակիցները երկար ժամանակ չէին կարողանում գտնել օդանավորդներին:  Բարեբախտաբար, ոչ ոք չտուժեց:

«Դա մեր առաջին թռիչքն էր ձմռանը, մենք դեռ լավ չէինք տիրապետում տեղանքին։ Այլևս նման դեպքեր մեզ հետ չի պատահել»,- ժպտալով ասաց Բարսեղյանը:

Այսօր առաջիկա փառատոնը հետաքրքրում է տարբեր երկրների օդանավորդների,  այդ թվում`Բրազիլիայից և Նոր Զելանդիայից:

Լրահոս
0