ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Մոսկվայից Գեորգի Գասպարյանը դարձավ Առաջին ալիքի «Հրաշքների դաշտը» հանրահայտ խաղի ոչ միայն հերթական մասնակից, այլև հանդիսատեսը նրան հիշեց վառ երաժշտական համարով. Գեորգին երգեց «Ջա՜ն, Ղարաբաղ» երգը:
Գասպարյանը ծննդով Արցախից է, մասնագիտությամբ ռադիոտեխնիկ է, բայց այժմ ունի իր փոքր բիզնեսը:
Լեոնիդ Յակուբովիչը չդիմացավ և ցույց տվեց իր հայերենի գիտելիքները՝ Գեորգիին դիմելով «ցավդ տանեմ» արտահայտությամբ:
Այն բանից հետո, Երբ Գասպարյանին ընկավ մրցանակի հատվածը, Յակուբովիչը հարցրեց. «Ինչպե՞ս կարելի է ասել հայերեն « բախտավոր մարդ»: Շոուի մասնակիցը համեստորեն պատասխանեց. «բախտավոր տղա»: «Ա՛յ, դուք հենց դա եք», — ուրախությամբ բացականչեց հեռուստախաղի վարողը:
Գասպարյանը խորհրդակցել է հղի կնոջ (զույգը սպասում է երրորդ երեխայի ծնունդը) հետ և ընտրում է մրցանակը, որը համակարգիչ էր:
«Ներկաների կողմից ձեր հանդեպ աննախադեպ սերը պարզապես պատել է ստուդիան»,- ավելացրեց Յակուբովիչը:
Ի վերջո, Գեորգին ընկերների նվագակցությամբ երգեց «Ջա՜ն, Ղարաբաղ» երգը, որի կատարման ընթացքում վարողի դեմքից չէր իջնում ժպիտը, իսկ դահլիճը հայ մասնակցին շնորհեց բուռն ծափահարություններ:
Ծրագիրը տեսագրվել է հոկտեմբերի 1-ին, սակայն հեռարձակվել է հոկտեմբերի 27-ի երեկոյան: Գեորգին իր ելույթով կիսվեց Facebook- ի սոցցանցում՝ գրառելով «Տղաներով ռմբակոծեցինք: Շնորհակալություն բոլորիդ աջակցության համար»: