ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության ՊՆ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է Արցախում մեկնարկած հայկական կուսակցությունների երիտասարդական ֆորումի մասնակիցներին, տեղեկացնում է Արցախի ՊՆ պաշտոնական կայքը:
Բանակի հրամանատարը, կարևորելով քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող երիտասարդների դերը մեր երկրի պաշտպանության ամրապնդման և հանրային մթնոլորտի առողջացման գործում, անդրադարձել է առաջնագծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրությանը, բանակաշինության ընթացիկ փուլի համալիր գործընթացներին:
Երիտասարդական ֆորումի մասնակիցները նշել են, որ նման հանդիպումները օգտակար են երիտասարդական կազմակերպությունների, ուսանողական խորհուրդների և կուսակցությունների երիտասարդական թևերի հետագա աշխատանքներն առավել հասցեական կազմակերպելու առումով: