ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Հանրապետության տարածքում հոկտեմբերի 27-ին, 29-ի ցերեկը, 30-31-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 28-ի օրվա երկրորդ կեսին և 29-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։
«Օդի ջերմաստիճանը 27-28-ը կնվազի 3-4 աստիճանով»,- նշված է հաղորդագրության մեջ:
Այսօր` հոկտեմբերի 27-ին օդի ջերմաստիճանը թեև կսկսի նվազել, բայց արևոտ աշնանային եղանակը կպահպանվի։ Պարզ ու առանց տեղումների եղանակ է սպասվում նաև հոկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ին։
Երևանում հոկտեմբերի 27-ին, 29-ի ցերեկը, 30-31-ը նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանն այդ օրերին, ցերեկային ժամերին չի գերազանցի +20-22 աստիճանը։
Հոկտեմբերի 28-ի օրվա երկրորդ կեսին և 29-ի գիշերը, ինչպես հանրապետության գրեթե ամբողջ տարածքում, մայրաքաղաքում ևս կանխատեսվում է անձրև և ամպրոպ: