00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
37 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանի «նավթային ռազբորկաները». Երևանը պետք է օգուտ քաղի իրավիճակից

© AFP 2024 / ATTA KENAREНефтяная платформа в Иране
Нефтяная платформа в Иране - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի տարածաշրջանում Իրանի դիրքերի ամրապնդումը ձեռնտու է առաջին հերթին Հայաստանին, Ռուսաստանին և ԵԱՏՄ–ին։

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

Քաղաքական և նույնիսկ աշխարհաքաղաքական համատեքստում քրդերի անհաջող հանրաքվեի հետ կապված իրավիճակը, որքան էլ զարմանալի թվա, կարող է շահեկան լինել Հայաստանի համար։ Բանն այն է, որ Իրանի դիրքերի ամրապնդումն այն բանից հետո, երբ Բաղդադը, առանց նույնիսկ մեկ կրակոց արձակելու գրավեց Քիրքուկը, կարող է տարածաշրջանում հետաքրքիր իրողության առաջ կանգնեցնել։

Քիրքուկում Իրանն ապտակեց ԱՄՆ-ին

Թվում էր, թե Իրաքն ամեն ինչ անում է ԱՄՆ-ի թելադրանքով։ Սակայն իրավիճակը հանկարծ փոխվեց, և ամերիկացիները կտրուկ հետ քաշվեցին Քրդստանի հարցից։ Ընդ որում` դա եղավ Էրբիլում և Քիրքուկում անցկացված հանրաքվեից ուղիղ մեկ շաբաթ առաջ։ Պատկերավոր ասած, իրենց դաշնակից քրդերին, որոնց մինչ այդ փայփայում ու գուրգուրում էին, թողեցին, որ հոշոտեն Բաղդադն ու «Հաշդի Շաբի» խմբավորման անդամները, որոնց գործողությունները ղեկավարում էր լեգենդար իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանին (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ Քուդս» ստորաբաժանման հրամանատար)։

Строительство газовой трубы - Sputnik Արմենիա
Իրան–Թուրքմենստան պարտքային հարաբերություններ. ինչո՞ւ է Հայաստանն ուզում միջնորդ դառնալ

Իրանցիներն, իհարկե, հերքում են, որ մասնակցել են Քիրքուկի ազատագրման գործողություններին, բայց բացահայտ ասում են` ոչ մի դեպքում թույլ չէին տա, որ քրդական անկախ պետությունը կայանա։ Իրանի ղեկավարությունը Քրդստանը համեմատում է Իսրայելի հետ և ասում, որ ոչ մի դեպքում տարածաշրջանում դեպքերի նման զարգացում թույլ չի տա։

Ինչևէ, Բարզանիի պարտությունը (որը ոչ միայն կորցրեց վերահսկողությունը նավթով հարուստ Քիրքուկ գավառի նկատմամբ, այժմ քաղաքական հակառակորդների պահանջով ստիպված կլինի լքել քաղաքական դաշտը) կարելի է համեմատել «Իսլամական պետության» պարտության հետ Սիրիայում: Համենայնդեպս, կարելի է համեմատել այն կորստի հետ, որն ամերիկացիները գրանցեցին հենց աշխարհաքաղաքական տեսանկյունից:

Իսկ Իրանն այս համատեքստում ավելի շատ բան ձեռք բերեց, քան կարող էր ենթադրել սկզբում` քրդական հանրաքվեից առաջ: Նա պայմաններ թելադրելու հնարավորություն ստացավ ոչ միայն Սիրիայում (որտեղ, փաստորեն, ցանկացած պարագայում, ամեն ինչ կհամաձայնեցնի նույնիսկ ոչ թե Դամասկոսի, այլ առաջին հերթին` Ռուսաստանի հետ), այլև Իրաքում: Այստեղ արդեն բացառապես ինքնուրույն:

Իրանի ամրապնդումը ձեռնտու է և՛ Հայաստանին, և՛ ԵԱՏՄ-ին

Ավելին` Ռուսաստանը, որը Քիրքուկի (նույնիսկ կարելի է ասել քրդական) նավթի մեջ ներդրել է շուրջ 3 մլրդ դոլար, այսօր անձամբ է ինչ-որ կոնկրետ գործողություններ համաձայնեցնելու Իրանի հետ։ Հասկանալի է, որ դաշնակիցներ են, և որ միայն երկուսով` ռուսական ավիացիան և իրանական կամավոր-հետևակայինները, կարողացան Սիրիայում կոտրել ԻՊ-ի մեջքը։ Սակայն երբ խոսքը հասնի «նավթային ռազբորկաներին», ստիպված կլինեն հաշվի նստել նաև Իրանի հետ։

Եվ այդ առումով հետաքրքիր է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի վերջին հայտարարությունը։ Նա ասաց, որ իր երկիրը կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանի և Իրանի համար կամուրջ դառնա Մեղրու ազատ առևտրի գոտին և ռուսական ընկերություններն էլ հայերի հետ համատեղ այս նախագծի համաներդրող դառնան։ Եվ դա շատ բաների մասին է վկայում։

Владимир Асрян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ասեյան. «Ազատ տնտեսական գոտին լավ հնարավորություն է Իրանի համար»

Իրանը բավականին լուրջ խաղաքարտ ունի Բաղդադի վրա ազդելու առումով, և այդ ազդեցության կարիքն ունի Մոսկվան։

Մյուս կողմից` Իրանը վաղուց է արդեն փորձում ակտիվ աշխատանքներ տանել ԵԱՏՄ-ի ուղղությամբ, և ավելի հարմար պահի սպասելու իմաստ չկա։

Առավել ևս, որ ռուսական բիզնեսն ինքնուրույն կարող է Մեղրի հասնել ինչպես նախագծի համաներդրողների, այնպես էլ ռուսական ընկերությունների տեսքով, որոնց վաղուց արդեն հետաքրքրում է իրանական արտադրանքը։ Որքան էլ զարմանալի թվա` իրանական քիմիական արդյունաբերության արտադրությունը։

Իրականում զարմանալ պետք չէ։ Տասնյակ տարիներ շարունակ Իրանում արևմտյան խիստ պատժամիջոցների ֆոնին հաջողվել է զարգացնել տնտեսության շատ քիչ ոլորտներ, և քիմիական արդյունաբերությունը դրանցից մեկն է։

Թեև կարծում եմ` դրանով Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը հայկական հողում դժվար թե սահմանափակվի։ Կան գյուղատնտեսական ապրանքներ, որոնց պակասն ունի Ռուսաստանը, և կա ցորեն, որի կարիքն ունի Իրանը։ Ի վերջո, էներգակիրների լոգիստիկայի ոլորտում աշխատելու հնարավորություն կա, քանի որ Իրանը բավականին կտրուկ հրաժարվեց, օրինակ, Թուրքիայի տարածք իր գազը դուրս բերելու վերաբերյալ Թուրքմենստանի առաջարկից։

Առավել ևս, որ Իրանից Հայաստան եկող խողովակ կա, ինչպես նաև գործում է «էլեկտրականություն` գազի դիմաց» նախագիծը։

Այս ամենն Իրանի և ԵԱՏՄ-ի միջև հարաբերությունների ակնկալվող կտրուկ բեկմանը պատրաստ լինելու նախադրյալներն են: Եվ հենց Հայաստանի տարածքով:

Այս ամենը, իհարկե, շատ մոտ ապագայում չի լինի։ Սակայն, երբ իրավիճակն ավելի ուշադիր ես քննում, տեսնում ես, որ ամբողջ Եվրոպան է հրաժարվում աջակցել ԱՄՆ-ին Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցում (Թրամփը նույնիսկ ստիպված եղավ հայտարարել, որ իր գլխի ճարը կտեսնի առանց եվրոպացիների), և այդ համատեքստում առավել քան կարևորվում է Հայաստանի հարավային հարևանի դերը և՛ Արևմուտքի, և՛ Ռուսաստանի համար: Եվ այս առումով Ռուսաստանը և ամբողջ ԵԱՏՄ-ն մեղք կգործեն, եթե չօգտվեն Իրանի միակ հանգիստ ու կայուն սահմանից, որն Իրանին կապում է Հայաստանի հետ:

Լրահոս
0