ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի — Sputnik. Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը ոչնչացրել է Բաքվում ընդդիմության ցույցերի ժամանակ ահաբեկչություն նախապատրաստող խմբին, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Պետական անվտանգության ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնին։
«Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կողմից իրականացվող հատուկ գործողությունների արդյունքում ոչնչացվել է Բաքվի հանրահավաքի ժամանակ ահաբեկչություն ծրագրող անձանց խումբը», — գրված է հայտարարության մեջ:
Անվտանգության պետական ծառայությունը պարզել է, որ խմբավորումը ենթարկվում էր արտասահմանյան կրոնա–ծայրահեղական ահաբեկչական կազմակերպությանը, այն գլխավորում էր Ադրբեջանի քաղաքացի Ալեկբերով Բախտիյար Մամեդսադիգտ օղլուն, ով բնակվում էր Բաքվի Կարադաղ շրջանի Լոքբաթան գյուղում:
Գրված է, որ այս խումբը մի քանի պայթուցիկ սարք է ստեղծել և փորձարկել այն հոկտեմբերի 22-ին, Լոքբաթան գյուղում:
«Պարզվել է նաև, որ անձանց խումբը համաձայնության է եկել Բաքվում հոկտեմբերի 28-ին կայանալիք ընդդիմության հանրահավաքի ժամանակ ահաբեկչություն իրականցվելու մասին։ Հոկտեմբերի 25-ին պետական անվտանգության ծառայության կողմից իրականացրած համալիր միջոցառումների արդյունքում, հանցավոր խմբավորման անդամներ Ալեկբերով Բախտիյար Մամեդսադիգտ օղլուն, Մասիմլի Անար Մեծման օղլուն, Հուսեյնլի Ջավիդ Հուսեյն օղլուն, որոնք հրազենի կիրառմամբ դիմադրություն են ցուցաբերել, ոչնչացվել են ՊԱԾ–ի հատուկ խմբի պատասխան գործողություններով` օրենսդրության համապատասխան», – հայտնում է գերատեսչությունը։
Ներկա պահին քննչական միջոցառումներ են իրականացվում։