00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թե ինչպես թուրքական կառավարությունը «վերացրեց» հայ բանաստեղծուհու գրքերը

© Sputnik / Karen YepremyanСона Ван
Сона Ван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սփյուռքահայ բանաստեղծուհի Սոնա Վանը, որը բնակվում է ԱՄՆ–ում, այսօր Երևանում պատմել է, թե Ցեղասպանության զոհերին նվիրված իր գիրքն ինչպես են առգրավել Թուրքիայում։

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. Բանաստեղծուհի Սոնա Վանը չի բացառում, որ իր` Ցեղասպանության մասին գրքի թուրքերեն տարբերակը կարող է վերահրատարակվել ԱՄՆ-ում կամ Հայաստանում, եթե հնարավոր չլինի վերադարձնել առգրավված գրքերը։

Հայաստան գալուց առաջ նա եղել է Լեհաստանում ու Ռուսաստանում, որտեղ ներկայացրել է Հայոց ցեղասպանությանը նվիրված իր գիրքը։

Երևանում լրագրողների հետ հանդիպմանը նա պատմեց, որ անցած տարի թուրքական կառավարությունն առգրավվել է իր գրքերը, որը տպագրել է հրատարակիչ Ռահիփ Զարաքօղլուն։ Այսօր նա իր գործունեության համար հետապնդումների է ենթարկվում Թուրքիայում։

«Իմ պոեզիան դուր եկավ տաղանդավոր թարգմանիչ, թուրքագետ Հակոբ Չաքրյանին, և նա որոշեց իմ բանաստեղծությունները թարգմանել թուրքերեն։ Ստեղծագործություններն ուղարկեց «Բելգե» հրատարակչություն, որի ղեկավարը Ռահիփ Զարաքօղլուն է»,- ասաց Սոնա Վանը։

Ըստ նրա` Զարաքօղլուն համարձակվեց հայտարարել, որ անձամբ կխմբագրի ու կհրատարակի Ցեղասպանության մասին գիրքը։

«Եվ նա ստանձնեց այդ գործը։ Շատ լավ նախաբան գրեց, և գիրքը հրատարակվեց 1500 տպաքանակով, այն դեպքում, որ իմ մյուս գրքերը տպագրվել էին 1000 օրինակով։ Թուրքիայում հայերը շատ են, բայց ես ոչ միայն կենտրոնացել էի հայ ընթերցողի, այլև թուրք մտավորականության վրա։ Ինչպես գիտենք, Թուրքիայում որոշակի շարժումներ են ծավալվում մարդու իրավունքների դեմ պայքարում։ Եվ ինձ թվաց, որ իմ գիրքը շատ արդիական կլինի»,- ասաց բանաստեղծուհին։

Ситуация в Турции - Sputnik Արմենիա
Թուրքիայում հարձակվում են մերկ արձանների վրա, Նեմրութ լեռն էլ «անբարոյականության կենտրոն» որակում

Գրքի հրատարակումից հետո բանաստեղծուհին պետք է մեկներ Ստամբուլ` տեղի մտավորականության հետ հանդիպելու համար։ Զարաքօղլուն ինքն էր կազմակերպել միջոցառումը, սակայն հանդիպումն այդպես էլ չկայացավ…

«Որոշակի վախ ունեի, բայց ես սպասում էի այդ հանդիպմանը, ուզում էի որոշ հարցեր բարձրացնել այդ մարդկանց ներկայությամբ։ Սակայն իմացա, որ Էրդողանի հրամանով երեք հրատարակչատուն են փակել, որոնցից մեկն էլ «Բելգեն» էր, իսկ իմ գրքերն էլ առգրավվել էին»,- ասաց Վանը։

Նրա խոսքով, առգրավումից առաջ գրքի 100 օրինակ ուղարկվել էր Երևան, սակայն 1400 օրինակ մնացել էր հրատարակչատանը։ Դրանք չէին վաճառվել ու տարածվել, թեև հրատարակիչը նախապես ծանուցում էր տարածել թուրքական թերթերից մեկում, և ընթերցողները սպասում էին գրքի լույս ընծայմանը։

«Այժմ հայտնի չէ, թե որտեղ է Զարաքօղլուն, ես էլ էի ուզում գտնել նրան, օգնություն առաջարկել»,- ասաց բանաստեղծուհին։

Սոնա Վանը 1978 թվականից ապրում է Կալիֆոռնիայում։ Քնարախոհական բանաստեղծությունների («Լույսի ծվեններ», 1996, «Ես անուն չունեմ», 2003, «Ես ձայն եմ լսում», 2006, «Չառա անունով թռչունը», 2011) ժողովածուների հեղինակ է։ Արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, նրա ստեղծագործությունները թարգմանվել են ավելի քան տասը լեզվով (անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, գերմաներեն, պարսկերեն, թուրքերեն, հունարեն, ուկրաիներեն)։

Լրահոս
0