ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. ՀՀԿ կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն 2018թ-ի ապրիլին հույս ունի փոխվարչապետի պաշտոն ստանալ, հրում է «Ժամանակ» օրաթերթը`հավելելով, որ այդ պաշտոնի հավակնություններ ունի ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը։
«Մեզ հայտնի է դարձել, որ այս պահին կուսակցությունում դեմ են Աղվան Վարդանյանի ցանկությանը: ՀՀԿ-ի կարծիքը այդ մասին մեզ ճշտել չհաջողվեց»,-գրում է թերթը:
Ըստ թերթի` Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի միջև վերջերս տեղի ունեցած «մեծ համաձայնության» արդյունքում որոշվել է, որ Կարեն Կարապետյանն իր այսօրվա բոլոր լիազորություններով և պարտականություններով զբաղեցնելու է առաջին փոխվարչապետի պաշտոնը:
2018թ. ապրիլի 9-ին կառավարման խորհրդարանական համակարգին անցնելուց հետո ՀՀ Սահմանադրության համաձայն՝ Հայաստանը ներկայիս մեկի փոխարեն երեք փոխվարչապետ է ունենալու: