ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» շուտով կներկայացնի վավերագրական ֆիլմ, որը նվիրված է Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին և նրա անցած ուղուն:
Այս մասին տեղեկանում են ակումբի պաշտոնական էջից։
Ֆիլմը, որի տևողությունը 60 րոպե է, կոչվում է «Միկին՝ հայ հերոսը»:
Այն կպատմի Մխիթարյանի անցած ճանապարհի մասին` բակային ֆուտբոլից մինչև ակումբային ֆուտբոլի բարձունք: