ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Շվեյցարիայի Ֆլումս շրջանում դեռահասի կացնով հարձակվել է անցորդների վրա, կան տուժածներ։ Այս մասին հայտնում է տեղի ոստիկանությունը։
«17 տարեկան լատիշը կացնով հարձակվել է անցորդների վրա և վնասվածքներ հասցնել մի քանիսին»,- հայտնել են իրավապահ մարմինները` նշելով, որ դեպքը տեղի է ունեցել քաղաքային հրապարակում։
Դրանից հետո անչափահասը փորձել է հեռանալ գողացած ավտոմեքենայով, բայց վթարի է ենթարկվել։ Այնուհետև նա հարձակվել է նաև գազալցակայանում գտնվող մարդկանց վրա, որից հետո ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել նրան։
Teenager's axe rampage wounds several in Switzerland: policehttps://t.co/Leu7kO5Smr pic.twitter.com/jy8DELrai4
— New Straits Times (@NST_Online) 23 октября 2017 г.
Իրավապահ մարմինները տեղի ունեցածը կապում են ահաբեկչության հետ և կարծում են, որ տղան մենակ չի գործել։