00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երգիչ Ալեքսեյ Չումակովը չթաքցրեց արցունքներն` արցախցի մոր մասին պատմելիս

© Sputnik / Евгения Новоженина / Անցնել մեդիապահոցПевец Алексей Чумаков
Певец Алексей Чумаков - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայտնի երգիչ Ալեքսեյ Չումակովը հուզվեց` հեռուստահաղորդավարուհի Լեռա Կուդրյավցևային իր հայկական արմատներ ունեցող մոր` Լիլիյա Ավանեսովայի մասին պատմելիս։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Լեռա Կուդրյավցևայի «Секрет на миллион» հաղորդման շրջանակներում հայկական արմատներ ունեցող հայտնի ռուս երգիչ Ալեքսեյ Չումակովը չկարողացավ զսպել արցունքները` իր մոր մասին պատմելիս։ Կուդրյավցևայի այն հարցին, թե արդյո՞ք Ալեքսեյը հիշում է մոր` Լիլյա Ավանեսովայի հետ (ծնունդով արցախցի) վերջին զրույցը, Չումակովը ձեռքերով փակեց աչքերն ու չկարողացավ պատասխանել։

«Սա՞ էիք ուզում։ Ստացաք։ Հիշում եմ, իհարկե։ Ինչո՞ւ եմ ես լալիս ամբողջ երկրի առաջ… Չեմ կարող պատմել այդ մասին ամբողջ երկրին… Նա ինձ երջանկություն մաղթեց», – ասել է Չումակովը ծրագրի ընթացքում։

Голос-дети - Sputnik Արմենիա
Երիտասարդ հայ երգիչը գերել է Բիլանին և Մելաձեին

Մոր մահից հետո Ալեքսեյը մի պարզ ճշմարտություն հասկացավ, որով ցանկանում է ասել բոլորին` պետք է խոնարհաբար ընդունել ծերությունն ու մահը։ Ալեքսեյի մայրը յոթ տարի առաջ է մահացել, լյարդի ցիռոզից: Հիվանդության պատճառը բժիշկների կողմից արյունը վիրուսային հեպատիտով վարակելն էր:

«Մայրս կյանքում երբեք չի խմել, ես նրան երբեք չեմ տեսել նույնիսկ գինու կամ շամպայնի բաժակը ձեռքին։ Նա բժիշկ էր` ֆիզիոթերապևտ», – ասել է Չումակովը։

Ալեքսեյի ընտանիքը հիվանդության մասին իմացել է, երբ այն արդեն սկսել է զարգանալ։ Տյումենում, որտեղ բնակվում էին ծնողները, բուժումը չի օգնել։ Մայրաքաղաքում ապրող Ալեքսեյն այդ պահին քիչ էր գումար վաստակում, սակայն որոշեց ընտանիքը Մոսկվա տեղափոխել։

"Մայրիկին գնացքով տեղափոխեցի, քանի որ նրա առողջական վիճակը շատ վատ էր, ինքնաթիռով չէր կարելի: 36 աստիճան ցուրտ էր, մենք նրան առավոտյան ժամը 6-ին բերեցինք, նա նույնիսկ քայլել չէր կարողանում: Տեղափոխեցինք հիվանդանոց, որտեղ մեզ ասացին, որ նա լավագույն դեպքում ևս 6 ամիս կապրի», — ասել է Չումակովը:

Սակայն հրաշք տեղի ունեցավ. բուժումն իրականացրեց մի մարդ, որը ծանոթ էր այս իրավիճակին։ Չումակովի մայրն ապրեց ևս 6 տարի, նա նույնիսկ հաճախում էր որդու համերգներին։

«Վեց տարվա ընթացքում ես ոչ մի գիշեր հանգիստ չքնեցի։ Ինձ կարող էին զանգահարել ցանկացած պահի և ասել, որ պետք է հիվանդանոց գնալ», – ասել է Չումակովը։

Կյանքի վերջին երեք օրերը Չումակովի մայրն անցկացրել է վերակենդանացման բաժանմունքում։

Լրահոս
0