ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Արմեն Բորիսովիչը կարող է տեղափոխվել այնպիսի հաստատություն, որտեղ ապրում են ծանր հիվանդները։ Starhit ամսագրին ասել է Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի օգնականը։
Հայտնի դերասանի շուրջ ծավալված աղմկահարույց պատմությունը մեկնաբանելով` նա հայտարարել է, որ Վիտալինայից բաժանվելուց հետո հայտնի դերասանը պարզապես կհայտնվի հոպիսում։
Ջիգարխանյանի քույրը նույնպես պաշտպանել է Վիտալինային։ Նա վստահեցրել է, որ Ռոմանովսկայան հրաշալի կին է։
Մարինա Ջիգարխանյանը խնդրել է շուտափույթ հետևություններ չանել և Վիտալինային չմեղադրել գողության ու խարդախության մեջ։
«Արմեն Ջիգարխանյանը կարող էր տաքացած պահին հայտարարել գողության մասին։ Նա բռնկուն մարդ է, որը մի շարք հիվանդություններ ունի»,- ասել է դերասանի քույրը։
Ջիգարխանյանը հոկտեմբերի 10-ից գտնվում է Մոսկվայի 57-րդ քաղաքային հիվանդանոցում։ Նրա առողջական վիճակը միջին ծանրության է։ Հայտնի է, որ 82-ամյա դերասանը պատրաստվում է բաժանվել 38-ամյա կնոջից։ Այդ փաստը հաստատել է նաև Ջիգարխանյանի ընկերը` Արթուր Սողոմոնյանը` շեշտելով, որ Ջիգարխանյանի ամբողջ ունեցվածքը կնոջ անունով է գրանցված։
Ավելի վաղ Ջիգարխանյանը հաղորդավար Անդրեյ Մալախովի հետ զրույցում ասել էր. «Ես պատրաստ չեմ ներել նրան ու այսօր «ո՛չ» եմ ասում նրան: Վճռական «ոչ» եմ ասում։ Ավելի կոպիտ ասեմ՝ նա իրեն ստորաբար պահեց, նա գող է, ոչ թե մարդ»։
Ջիգարխանյանի կինն առաջին հարցազրույցն է տվել սկանդալից հետո. «Այս ամենը սադրանք է»
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 3-ին Երևանում: Թատրոնում և կինոյում մարմնավորած կերպարների թիվը հասնում է 250-ի: Նրա խաղացած ամենահայտնի ֆիլմերից են «Բարև, ես եմ», «Ճայը», «Անորսալիների նոր արկածները», «Պարտիզպանի շունը», «Մրցանակ», «Երբ գալիս է սեպտեմբերը», «Բարև ձեզ, ես ձեր մորաքույրն եմ», «Հանդիպման վայրը փոխել չի կարելի», «Թեհրան-43», «Նիկոլո Պագանինի», «Անձնագիրը», «Արքայասպանը»։