ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. Հոլանդացի մարտիկ Գեղարդ Մուսասին (Մովսեսյան) երեկ Bellator 185 մրցաշարի շրջանակում հաղթել է ռուս Ալեքսանդր Շլեմենկոյին, ինչը մրցաշարի գլխավոր իրադարձությունն էր։ Այս մասին հայտնում է championat.com։
Մենամարտն անցկացվեց ԱՄՆ-ի Անակսվիլ քաղաքի «Mohegan Sun» արենայում։
Միջին քաշային կարգի մենամարտում Մուսասին մրցեց Bellator-ի նախկին չեմպիոն, ռուսաստանցի Ալեքսանդր Շլեմենկոյի հետ և հաղթել է մրցավարների որոշմամբ՝ 29:28։
Առաջին ռաունդում Մուսասին հարված ստացավ աչքի տակ, որը խանգարեց հետագա պայքարում։ Բժշկը թույլ տվեց շարունակել մարտը երկրորդ ռաունդում։
Ավելի վաղ Նիդեռլանդների դրոշի տակ հանդես եկող Գեղարդ Մուսասին լավագույն մարտիկ էր ճանաչվել World MMA Awards 2017-ի վարկածով։