ԵՐԵՎԱՆ, 20 Հոկտեմբեր — Sputnik. Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը խոստովանել է, որ «Ջաբհաթ ան Նուսրա»-ի հետ կապ ունեցող «Հայաթ Տահրիր աշ-Շամ» ահաբեկչական խմբավորումը Սիրիայում քիմիական զենք է կիրառել։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով՝ ահաբեկիչները ծանր սպառազինություն են կիրառել, այդ թվում ինքնաշեն պայթուցիկ սարքեր և քիմիական զենք:
Ըստ Կոնաշենկովի՝ դա Պետդեպարտամենտի կողմից առաջին խոստովանությունն էր: Նա նաև հավելել է, որ ներկա պահին Իդլիբ նահանգում հայտնի է քիմիական զենքի կիրառման միայն մեկ դեպք՝ Հան Շեյհունում: