00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստան եկող «գազպրոմյան» գազը սկանդալ է հասունացրել Վրաստանում

© Sputnik / Иван Руднев / Անցնել մեդիապահոցГазокомпрессорная станция
Газокомпрессорная станция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրացական ընդդիմությունը կրկին աղմուկ է բարձրացրել Վրաստանից Հայաստան եկող բնական գազի շուրջ: «Գազպրոմի» հետ նոր համաձայնագրի պատճառով Թբիլիսին կորցնում է մոտ 26,5 միլիոն դոլար, վստահ են ընդդիմադիր ուժերը: Երևանում այս պատմությունը կապում են Վրաստանի առաջիկա ընտրությունների հետ:

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Վրաստանը սկսեց մեծ վնասներ կրել, երբ Հայաստանին կապույտ վառելիք մատակարարելու համար «Գազպրոմ-էքսպորտը» վճարման նոր տեսակ սահմանեց: Այս մասին Թբիլիսիում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի «Ազգային շարժում» խմբակցության ղեկավար Ռոման Գոցիրիձեն:

Строительство газовой трубы - Sputnik Արմենիա
Իրան–Թուրքմենստան պարտքային հարաբերություններ. ինչո՞ւ է Հայաստանն ուզում միջնորդ դառնալ

Վրացական կառավարության և «Գազպրոմ-էքսպորտի» միջև 2017-ի հունվարին կնքված երկամյա պայմանագրի համաձայն` առաջին տարում վճարը մասամբ կատարվում է հումքով, բայց հետո, ըստ ընդունված միջազգային չափանիշների, կողմերն անցնելու են դրամական հաշվարկների: Թբիլիսին նախկինում գազն իր տարածքով Հայաստան տեղափոխելու համար «Գազպրոմից» ստանում էր 10% կամ 200 մլն խմ գազ:

«Վրաստանի էներգետիկայի նախկին նախարար Կախա Կալաձեի` «Գազպրոմի» հետ ստորագրած համաձայնագրի հետևանքով Վրաստանի տարեկան կորուստները կազմել են 66 միլիոն լարի (մոտ 26,5 միլիոն դոլար)», — ասել է Գոցիրիձեն:

Քանի դեռ Թբիլիսիում ընդդիմությունը հաշվում է կորուստները, Երևանը քննարկում է բարձրացրած աղմուկը և այն կապում տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրությունների հետ: Սկանդալի հիմնական կերպարը Էներգետիկայի նախկին նախարար Կախա Կալաձեն է, որին Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրել է «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը:

«Համաձայնագիրն առևտրային գաղտնիք է, հետևաբար պետք է հասկանալ, թե ինչքանով են հնչեցված թվերը համապատասխանում իրականությանը: Ընդդիմադիր դաշինքի ակտիվությունը բացատրվում է վաղվա ընտրություններով», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը։

Նրա խոսքով, «Ազգային շարժում» խմբակցության ներկայացուցիչները Կալաձեին բազմիցս հրավիրել են խորհրդարան հստակեցնելու «Գազպրոմի» հետ պայմանավորվածության հանգամանքները: Նրանք նաև պայմանագրի մանրամասների բացահայտման և այդ հարցի վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման մասին բանաձևի նախագծի նախաձեռնողներն են:

Գազպրոմի և պաշտոնական Թբիլիսիի միջև գազի տարանցման նոր պայմանագրի շուրջ բանակցություններ են տարվել մի քանի տարի շարունակ: Վրաստանը մինչև վերջ ձգձգում էր կապույտ վառելիքը Հայաստան փոխադրելու համար վճարման դրամական տարբերակին անցում կատարելը, ինչի մասին վկայում են ռուսական կորպորացիայի ներկայացուցիչների հետ իշխանությունների կրկնվող և անարդյունավետ հանդիպումները:

Հարցը որոշվեց 2017 թ–ի հունվարին: Չնայած այն հանգամանքին, որ պայմանագրի պայմաններն ընդհանուր առմամբ ընդունելի էին Թբիլիսիի համար, այնուհանդերձ առանց այն 200 միլիոն խորանարդ մետր գազի, որը Վրաստանը ստանում էր տարանցման համար, երկիրը հայտնվեց սուր երկընտրանքի առջև` ումից և ինչ գումարով գազ գնել:

Այսօր, առանց «Գազպրոմի» գազի 10 տոկոսի, Վրաստանը լիովին կախվածության մեջ է հայտնվել իր խոշորագույն մատակարարից` Ադրբեջանից: Մինչև տարեվերջ Թբիլիսին օգտվելու է միայն Բաքվի կապույտ վառելիքից։

Լրահոս
0