ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի — Sputnik. Բրազիլիայի Գոյանիա քաղաքում դեռահասը կրակ է բացել անմիջապես դպրոցում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Infobae կայքին։
Երկու մարդ մահացել են, 7 դպրոցական տարբեր կարգի վնասվածքներ են ստացել։
Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ հրաձգության հեղինակը 13 տարեկան դպրոցական է, որին ձերբակալել են և տեղափոխել ոստիկանության բաժանմունք։
Առաջ քաշվող վարկածի համաձայն` նա հասակակիցներից վրեժ է լուծել իրեն ծաղրելու համար։