ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի — Sputnik. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել գլխավոր տնօրենի տեղակալը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Այդ պաշտոնում ժամանակավորապես նշանակվել է Ելենա Գիլվանովան»,- հայտնել են դեպարտամենտից։
Երեկ հայտնի դերասանի կինը` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, որը զբաղեցնում էր Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնի գլխավոր տնօրենի պաշտոնը, սեփական դիմումի համաձայն` լքել է այդ պաշտոնը։
Ջիգարխանյանը հոկտեմբերի 10-ից գտնվում է Մոսկվայի 57-րդ քաղաքային հիվանդանոցում։ Նրա առողջական վիճակը միջին ծանրության է։ Հայտնի է, որ 82-ամյա դերասանը պատրաստվում է բաժանվել 38-ամյա կնոջից։ Այդ փաստը հաստատել է նաև Ջիգարխանյանի ընկերը` Արթուր Սողոմոնյանը` շեշտելով, որ Ջիգարխանյանի ամբողջ ունեցվածքը կնոջ անունով է գրանցված։
Արմեն Ջիգարխանյանը` կնոջ մասին. «Նա գող է և իրեն ստորաբար պահեց»
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 3-ին Երևանում: Թատրոնում և կինոյում մարմնավորած կերպարների թիվը հասնում է 250-ի: Նրա խաղացած ամենահայտնի ֆիլմերից են «Բարև, ես եմ», «Ճայը», «Անորսալիների նոր արկածները», «Պարտիզպանի շունը», «Մրցանակ», «Երբ գալիս է սեպտեմբերը», «Բարև ձեզ, ես ձեր մորաքույրն եմ», «Հանդիպման վայրը փոխել չի կարելի», «Թեհրան-43», «Նիկոլո Պագանինի», «Անձնագիրը», «Արքայասպանը»։