ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի — Sputnik. Գարիկ Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինան, Instagram-ի իր էջում հրապարակել է հայ իլյուստրատոր Միլենա Ուստյանի ստեղծած պատկերը։
«Շնորհակալություն գեղեցիկ լուսանկարի համար, @milenaustyan։ Ինձ շատ հաճելի է։ Միլենա, դե՞մ չեք, որ այս նկարը հետս վերցնեմ, երբ գնամ պլաստիկ վիրաբույժի մոտ։ Ես ուզում եմ հենց այսպիսի տեսք ունենալ»,- լուսանկարի տակ գրել է Լևինան։
Երեկ Ժաննան իր էջի հետևորդներին ցուցադրել էր տնային տնտեսուհու հմտությունները և հայկական տոլմա էր պատրաստել։ Նա հրապարակել էր պատրաստի ուտեստի տեսանյութը։