ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի-Sputnik. ԼՂ ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Տիգրան Արմենի Խաչատրյանը: Հայտնում է ԼՂՀ Պաշտպանության բանակը` հավելելով, որ դեպքի մանրամասները պարզելու համար քննություն է կատարվում:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: