00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամեդովը երբեք այսքան մոտ չէր եղել տապալմանը, կամ ժնևյան հանդիպման համը

© Photo : Davit HakobyanВстреча президентов Армении и Азербайджана Сержа Саргсяна и Ильхама Алиева в Женеве
Встреча президентов Армении и Азербайджана Сержа Саргсяна и Ильхама Алиева в Женеве - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սարգսյան–Ալիև ժնևյան հանդիպումը որոշակի լավատեսություն ներշնչեց հայկական կողմին, իսկ ադրբեջանական պաշտոնյաները հակասական հայտարարություններով հանդես եկան։ Իրավիճակը մեկնաբանել է Sputnik Արմենիայի սյունակագիր Ռուբեն Գյուլմիսարյանը։

Պարզ է մի բան, որ ոչինչ էլ պարզ չէ։ Հավանաբար այսպես կարելի է բնութագրել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ժնևյան վերջին հանդիպման արդյունքները: Իրականում առաջիկա հանդիպումից ոչ ոք ակնկալիքներ չուներ: Բացառությամբ, թերևս, այն հույսի, որ բանակցային գործընթացը կվերսկսվի:

Ալիևը դեռևս վերջնական հայտարարություններ չի արել, իսկ Սարգսյանը Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ թեթևակի մեկնաբանել է այն: Սարգսյանը ոչ մի նոր բան չի ասել. «Որևէ կոնկրետ պայմանավորվածություն, այսպես ասած, չունենք խնդրի լուծման տարբերակների մասին: Բայց պայմանավորվել ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր: Պետք է ասեմ` և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ ես դրանում խորապես շահագրգռված ենք: Տա Աստված, որ միշտ այդպես կարծի»:

Президенты Армении и Азербайджана Серж Саргсян и Ильхам Алиев - Sputnik Արմենիա
Օրվա կադր. ի՞նչն է զվարճացրել Սարգսյանին և Ալիևին Ժնևում

Արդեն լավ է։ Հուսանք, որ «խորապես շահագրգռվածությունը» իրական արդյունքներ կբերի: Կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի նախագահը նույն ոգով կխոսի` իհարկե, ավելացնելով «տարածքային ամբողջականություն» և «միջազգային իրավունք» արտահայտությունները: Դե, մոտավորապես այնպես, ինչպես հակիրճ ձևակերպել է Սարգսյանը (իհարկե, հակառակ կողմից). «… ուզում եմ բոլորը վստահ լինեն` մեզ համար չկա լուծում, որը կարող է ինչ-որ կերպ խաթարել Ղարաբաղի անվտանգությունը: Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս: Երբեք որևէ հայ ղեկավար չի կարող ընդունել այդպիսի որոշում և իրականացնել, և դրա համար մենք ամեն ինչ անելու ենք՝ զուգահեռ զարգացնելով Հայաստանը, տնտեսապես ամրապնդելով մեր երկիրը»:

Այս խոսքերը, որոնք Սարգսյանն անհամար անգամ ասել է և, ամենայն հավանականությամբ, դեռ շատ անգամներ կասի, հանկարծ մինչև հոգու խորքը խոցեցին Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Նովրուզ Մամեդովին: Նախագահների հանդիպումից հետո Մամեդովը սկանդալ հրահրեց` Հայաստանի նախագահին մեղադրելով ոչ ավել, ոչ պակաս «Ղարաբաղի շուրջ համաձայնությունները խախտելու» մեջ:

«Որոշված էր, որ բացի համաձայնեցված կետերից, այլ հայտարարություններ չեն լինելու: Չնայած խոստմանը, Սարգսյանը կրկին չի պահում իր խոսքը: Գոնե ամաչեր համանախագահներից և ԵԱՀԿ ներկայացուցիչներից: Ըստ երևույթին, նա չի ցանկանում հրաժարվել բանակցությունները խախտելու մտադրությունից: Սակայն նա գիտի և չպետք է մոռանա, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է և այդպիսինն էլ կմնա», — գրել է Մամեդովը Twitter- ում:

Հայաստանի ԱԳՆ-ի խիստ պատասխանը չուշացավ, ընդ որում` վաստակած պատասխանը: Ակնհայտ էր, որ Մամեդովին չէր հուզել լարվածության թուլացման և շփման գոտում զոհեր չունենալու մասին ասվածը:

Президент Армении Серж Саргсян - Sputnik Արմենիա
Սարգսյան. «Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս»

Անհասկանալի է` գուցե Մամեդովը գիտի այն, ինչ առայժմ չպետք է իմանա հասարակությունը, և նա իր զգացմունքների պատճառով աններելի սխալ թույլ տվեց` փաստորեն ապացուցելով, որ խոսքը հենց Ադրբեջանի կազմից դուրս Ղարաբաղի մասին է, իսկ այդ կետը հրապարակելը, ըստ Մամեդովի, «համաձայնեցված չէր», ուստի Սարգսյանն այդ մասին խոսելով` «չպահեց իր խոստումը»: Այդ դեպքում, Շտիրլիցը, ավելի շուտ` Մամեդովը, երբեք այդքան մոտ չի եղել տապալմանը:

Մամեդովը օրգանապես չի ընդունում ոչ մի այլ կարծիք, որը տարբերվում է իր սեփականից: Եվ դա նրա թվիթերյան բարկության ամենահստակ բացատրությունն է: Բայց այս ամենով թող զբաղվի Մամեդովի ղեկավարությունը, իսկ մենք, չանելով շտապ եզրակացություններ և հայտարարություններ, սպասում ենք նրա արձագանքին, չնայած կրկին դժվար թե ինչ-որ սկզբունքային բան հնչի։

Ամեն դեպքում բանակցությունների առկայությունն ավելի լավ է, քան դրանց բացակայությունը, հասկանալի է նաև, որ սահմանին մահվան բացակայությունը նախընտրելի է զոհվածների մասին հաղորդումներից, սրա հետ հավանաբար նաև Նովրուզ Մամեդովը կհամաձայնի:

Հարկ է նշել, որ հաճելիորեն զարմացրին տեղական ԶԼՄ-ները։ Նախագահների հանդիպումից երկու օր է անցել, բայց աչքովս չեն ընկել այսպիսի վերնագրեր` «Պայմանավորվեցին… մի քանի շրջանները հանձնելու մասին» կամ «Նախորդ սկզբունքները մերժվեցին, բանակցությունների սեղանին հայտնվեցին սենսացիոն առաջարկներ»: Իսկ ընթերցող հասարակության ճնշող մեծամասնությունը սահմանափակվում է միայն վերնագրեր կարդալով և եզրակացություններ է անում բացառապես դրանց վրա հիմնվելով (չնայած հաճախ հոդվածի իմաստը վերնագրի հետ կարող է ոչ մի կապ չունենալ), և այդպիսի` օդից վերցված էժանագին հայտարարությունները որոշակիորեն փոխում են հասարակության տրամադրությունը:

Վերջին վառ օրինակը մի քանի օր առաջ Երևանում սպասվող քամու պատմությունն էր: Դպրոցները նույնիսկ շտապեցին աշակերտներին տուն ուղարկել։ Լավ, ուսուցիչներին ու տնօրեններին կարելի է հասկանալ. սա չպլանավորած հանգստյան օրվա լավ հնարավորություն էր: Իրականում ոչ մի առանձնահատուկ բան չկար, ընդամենը` սովորական քամի, որը հասարակությանը մատուցվեց որպես փոթորիկ:

Այդպես էլ այստեղ է: Երևի թե արժե պահել հույսի` հանկարծակի ծնված ծիլերը: Ճիշտ է` քիչ հավանական է, որ նախագահները կարդում են ԶԼՄ-ների հրապարակումները, որոնք սիրում են ուժեղ և ոչ միշտ ադեկվատ վերնագրեր դնել իրենց հոդվածներին, բայց դրանք հաստատ կարդում են նախագահների օգնականները: Եվ ինչպես երևում է, ոչ միայն կարդում են, այլ երբեմն էլ իրենք են նույն մեղքը գործում։ Իսկ օգնականների դեպքում այդ ամենը հղի է լուրջ հետևանքներով:

Լրահոս
0