00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական տեսահոլովակը լավագույններից մեկն է ճանաչվել սոցիալական գովազդի փառատոնում

© Sputnik / Arpi BeglaryanСоциальная реклама про Геноцид армян
Социальная реклама про Геноцид армян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայոց ցեղասպանության մասին պատմող տեսահոլովակը նկարահանել են ռեժիսոր–անիմատորներ Անդրանիկ Բերբերյանն ու Անդրեյ Լիդագովսկին։

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանից ներկայացված տեսանյութը, որը կոչվում է «Շնորհակալություն կրկին ծաղկելու հնարավորություն տալու համար. հայերը», Ուկրաինայի Molodiya Festival սոցիալական գովազդի փառատոնում երրորդ տեղն է զբաղեցրել։ Այս մասին նշված է փառատոնի կայքում։

Ռեժիսոր-անիմատորներ Անդրանիկ Բերբերյանն ու Անդրեյ Լիդագովսկին Հայոց ցեղասպանության մասին տեսահոլովակը նկարահանել են Ուկրաինայի հայերի միության աջակցությամբ։

«1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո բարդ ժամանակաշրջան էր։ Պատմության այդ հարվածին դիմանալու համար ամբողջ աշխարհի օգնության կարիքը զգացվեց։ Մենք «շնորհակալություն» ենք ասում բոլոր այն ժողովուրդներին, որոնք ընդունեցին մեզ և օգնեցին այդ դժվար պահին»,- ասվում է տեսանյութում։

Փառատոնի հաղթող է ճանաչվել Ալինա Մատոչկինայի և Նիկիտա Բուլգակովի ստեղծած տեսանյութը, երկրորդ տեղում էYoung & Hungry production-ի նկարահանած գովազդը: Հաղթողները դրամական մրցանակ են ստացել։

1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1,5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։

Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը՝ 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը։ ԱՄՆ 52 նահանգից 45-ը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։

Լրահոս
0