ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. Համաշխարհային բանկի ծրագրով Հիդրոմետ ծառայությունում մեկնարկել են աշխատակիցների վերապատրաստման դասընթացներ, տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Վերապատրաստումը տեղի է ունենում Աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագրի շրջանակում՝ ԱԻՆ Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության տեխնիկական հագեցվածության արդիականացման և կարողությունների զարգացման համատեքստում։
Դասընթացներն ընդգրկում են հետևյալ թեմաները՝ հիդրոլոգիական վիճակագրություն, եղանակի կարճաժամկետ կանխատեսում, եղանակի կանխատեսման թվային մեթոդների կիրառում, հիդրոլոգիական մոդելավորում, երկարաժամկետ կլիմայական կանխատեսումներ, օդերևութաբանական հիդրոլոգիական և կլիմայական տվյալների կառավարում։
Դասընթացները կնպաստեն կադրերի որակավորման բարձրացմանը, ինչպես նաև՝ Հիդրոմետ ծառայության սպասարկման որակի բարձրացմանը և ոլորտում առկա խնդիրների լուծմանը։