ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. Հայտնի երգիչ Ալեքսեյ Չումակովը, որը հայկական արմատներ ունի, ներկայացրել է «Երկինքը քո աչքերում» երգի տեսահոլովակը։ Նա իր նոր տեսահոլովակը նվիրել է «Բլեստյաշչիե» խմբի նախկին մեներգչուհի Յուլյա Կովալչուկին ու 4 օրական դստերը։
Տեսահոլովակում նկարահանվել է նաև Չումակովի կինը, որի սև ու նրբագեղ հագուստն ավելի է ընդգծում հղիությունը։
«Աշխարհում չկան այնպիսի բառեր, զգացողություններ, որոնք կարող են նկարագրել այս նոր զգացմունքը։ Հիմա կարծես ժամանակը գոյություն չունի։ Կա անբացատրելի սեր ու կախվածություն։ Դստերս համար շնորհակալություն Աստծուն, սիրելիիս ու բոլոր բժիշկներին, որոնք կողքիս էին»,- գրել է Կովալչուկը։
Հայտնի է, որ Կովալչուկն ու Չումակովն ավելի քան 10 տարի է` միասին են, բայց հարաբերությունները պաշտոնապես գրանցել են 2013 թվականին։