ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik. Ուկրաինայի սահմանապահները Ռուսաստանի, Թուրքիայի և Հայաստանի երեք ապօրինի միգրանտների են ձերբակալել, որոնք փորձում էին Եվրոպական Միության երկրներ ապօրինի կերպով ներխուժելու փորձ կատարել, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության մամուլի ծառայությանը։
Ձերբակալել են Լեհաստանի և Սլովակիայի սահմանը հատելու ժամանակ։ Ռուսաստանի քաղաքացուն` առանց փաստաթղթերի, Ուկրաինայի և Սլովակիայի սահմանից մոտ 400 մետր հեռավորության վրա հայտնաբերել են դեռ անցած գիշեր Չոպի ջոկատի «Կնյագինյա» բաժնի սահմանապահները։
Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիներին ձերբակալել են մեկ օր շուտ, Սլովակիայի և Լեհաստանի սահմանի մոտ։
Հանգամանքները պարզելու և վարչական իրավախախտման մասին արձանագրություն կազմելու նպատակով օտարերկրացիներին տեղափոխել են սահմանապահ ծառայության բաժիններ։ Ուկրաինայի պետական սահմանն ապօրինի հատելու փորձի վերաբերյալ գործի մասին որոշում է կայացնելու դատարանը։