00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դեսպանի աթոռակռիվ. հայերը «մերժե՞լ» են Մինասյանին և յուրայինների՞ն են առաջ մղում

© Sputnik / Arpi BeglaryanПлощадь Свободы в Тбилиси. Грузия
Площадь Свободы в Тбилиси. Грузия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայկական ԶԼՄ–ներն ակտիվ քննարկում են Վրաստանում Հայաստանի նոր դեսպանի նշանակման հարցը։ Նշվում է, որ Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի թեկնածության հարցը փակված է։

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik. Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածուներից մեկը ՀՀ կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի սանիկն է` նախկին պատգամավոր Ռուբեն Սադոյանը։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին սեփական աղբյուրները։ Նրա թեկնածությունը քննարկվում է նաև կուլուարներում։

Հայտնի է, որ Սադոյանին ակտիվորեն «առաջ է մղում» Գագիկ Բեգլարյանը, որը լավ կապեր ունի Վրաստանի քաղաքական վերնախավի, ընկերական հարաբերություններ` Վրաստանի գործող վարչապետ Գեորգի Կվիլիկաշվիլու հետ։

Исторический центр Тбилиси - Sputnik Արմենիա
Վրաստանում Հայաստանի դեսպանի շուրջ կրքերը թեժանում են

Զարմանալի չէ, որ Բեգլարյանը զբաղվում է Սադոյանի «հարցով», քանի որ Հայաստանում դեռ գործում է խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքը։ Սադոյանի դեպքում հայտնի է, որ նա բիզնես-հետաքրքրություն ունի Վրաստանում։

Վրաստանում դեսպանի աթոռը զբաղեցնելու համար մղվող պայքարում ընդգրկվել է նաև ՀՀ արտգործնախարարությունը։ ԱԳՆ-ն ուզում է իր մարդուն առաջ մղել, որի հետ ավելի հեշտ կլինի լեզու գտնել։ Որոշ տվյալներով, ԱԳՆ-ի «մարդը» կլինի գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։

Դեսպանի թեկնածուների ցանկում շոշափվում է նաև նախկին պատգամավոր Վարդան Այվազյանի անունը։ ԶԼՄ-ների տվյալով, նա ձկնաբուծական տնտեսություն ունի այնտեղ, ինչպես նաև «Ապաթխուրի» հանգստի գոտու համասեփականատերերից մեկն է։

Հիշեցնենք, որ Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածու էր առաջադրվել Կովկասի ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մինասյանը։ Նրա նշանակումը ձգձգվեց։ Պաշտոնական մերժում առայժմ չկա, բայց հայկական և վրացական լրատվամիջոցներն արդեն մի քանի շաբաթ շարունակ քննարկում են նրան ագրեման չտալու հարցը։

Ավել վաղ փորձագետները նշել էին, որ Մինասյանի թեկնածությունը «դուր չի եկել» Բաքվին ու Անկարային։ Նշվել էին նաև Թբիլիսի խնդիրները` Վրաստանում Մինասյանին համարում են Մոսկվայի դրածոն, ինչն այնտեղ հավասարազոր է «պերսոնա նոն գրատա» կարգավիճակին։

Լրահոս
0