ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանի առևանգման մասին հաղորդումը իրականությանը չի համապատասխանում, «Կոմսոմոլսկայա պրավդաին» է պատմել նրա քույրը` Մարինան։
Ավելի վաղ ԶԼՄ–ները հայտնել էին, որ հայտնի կինոդերասան Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է և հրաժարվում է շփվել կնոջ հետ, որին իբրև թե մեղադրում է գույքը ձեռքից խլելու նպատակով իրեն սպանելու փորձի մեջ։
Ջիգարխանյանի կինը` Վիտալինա Ցիբալյուկ-Ռոմանովսկայանն, իր հերթին, հայտարարել է, որ իր ամուսնուն առևանգել ու հիվանդանոց են տեղափոխել անհայտ անձինք, որոնք ցանկանում են զավթել նրա ղեկավարած թատրոնը։
«Ես զրուցել եմ այն հիվանդանոցի գլխավոր բժիշկի հետ, որտեղ այժմ պառկած է եղբայրս։ Արմենի առողջական վիճակը նորմալ է, սակայն գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Նրա շաքարն էր բարձրացել։ Իսկ երբ շաքարը բարձր է լինում, մարդն իրեն վատ է զգում և, երբեմն, ոչ ադեկվատ է լինում։ Նրան օգնություն է ցուցաբերվել, այդ պատճառով նրա ինքնազգացողությունն արդեն լավ է։ Պառկած է, բուժվում է», – հայտնել է Մարինան։
Նրա խոսքով` եղբայրը կնոջ վերաբերյալ ոստիկանությանը դիմում չի ներկայացրել։ Ջիգարխանյանն ընկերներն են տեղափոխել հիվանդանոց և կնոջն չեն ասել, որ դերասանի ինքնազգացողությունը վատացել է։
Ընկերներն իրենց պատկերացումն ունեին, թե ինչպես է պետք բուժել եղբորս և ինչպես նա պետք է ապրի հետագայում, բացի այդ, Մարինայի խոսքով, նրան փաստաթղթեր են ստորագրել տվել այն ժամանակ, երբ նա ոչ ադեկվատ վիճակում է եղել։
«Վիտալինան ազնիվ մարդ է։ Եթե նա չլիներ, Արմեն Բորիսովիչը վաղուց ողջ չէր լինի։ Նա ծանր հիվանդություններ ունի։ Այդ պատճառով նաև բնավորությունն է ծանրացել։ Վիտալինան բազմիցս է նրան մահից փրկել։ Արմենն այդ օրը շատ լարված էր` բարձր շաքարի պատճառով և մարդիկ որոշել են օգտվել այդ իրավիճակից։ Բարկության (հիվանդագին շոկի վիճակում) պահին ամենքս էլ կարող ենք տարբեր բաներ բղավել», – ասել է Մարինան։
Նրա խոսքով` Ջիգարխանյանի առողջական վիճակի վատթարացումը կապված է արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ բարձրացման հետ։