00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանյան դպրոցներից աշակերտներին «էվակուացնում են». ո՞րն է իրարանցման պատճառը

© Sputnik / Asatur YesayantsШкола N1 имени Шаумяна
Школа N1 имени Шаумяна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանյան դպրոցներում դասապրոցեսը դադարեցրել են, ուսուցիչներն աշակերտներին հրահանգում են շուտ տուն գնալ, քանի որ «Երևանում փոթորիկ է սպասվում»։ Sputnik Արմենիան փորձեց ճշտել, թե որքանով է այս տեղեկությունը համապատասխանում իրականությանը։

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. Մայրաքաղաքում իրարանցում է։ Դպրոցներում դասապրոցեսը դադարեցված է, ուսուցչական անձնակազմն աշակերտներին հրահանգում է շուտ տուն գնալ` ասելով, որ «Երևանում փոթորիկ է սպասվում»։ Sputnik Արմենիան փորձեց ճշտել, թե որքանով է այս տեղեկատվությունը համապատասխանում իրականությանը, և որտեղից է տարածվել այն։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից մեր հարցին ի պատասխան հայտնեցին, որ դպրոցներում տիրող իրավիճակի մասին տեղեկացել են լրագրողների և քաղաքացիների ահազանգերից։ «Մենք էլ ենք փորձում հասկանալ, թե որտեղից են տարածվել լուրերը, ով է դրա համար մեղավոր»,– ասաց վարչության պետ Արթուր Գևորգյանը։

Дождь и ветер - Sputnik Արմենիա
Զգուշացեք՝ փոթորիկ է սպասվում. Սուրենյան

Ըստ որոշ լուրերի`դպրոցների տնօրենները երեխաների «էվակուացնելու» հրահանգ– նախազգուշացում են ստացել արտակարգ իրավիճակների նախարարությունից։

ՀՀ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը մեզ հետ զրույցում հերքեց նաև այս տեղեկությունը։ Սուրենյանը տեղյակ էր մայրաքաղաքի ուսումնական հաստատություններում տիրող իրարանցումից։ «Խստորեն պատժել է պետք նման պանիկա գցողներին»,– մեր հարցին ի պատասխան ասաց նա` նշելով, որ հասարակության շրջանում սխալ մեկնաբանություն է ստացել երեկ ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառումը։

«Ես նշել էի` որոշ մարզերում` Լոռի, Տավուշ, Գեղարքունիք։ Երևանի մասին այնտեղ ընդհանրապես խոսք չկար»,– ասաց Սուրենյանը։

Նրա խոսքով, մայրաքաղաքում քամի սպասվում է, բայց ոչ շատ ուժեղ` առավելագույնը 20 մ/վ արագությամբ, որը, նրա բնորոշմամբ, Երևանի համար արտառոց չէ։

Լրահոս
0