00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի ատոմակայանը կշարունակի աշխատել. նախարարության պատասխանը

© Sputnik / Р. Мангасарян / Անցնել մեդիապահոցАрмянская АЭС
Армянская АЭС - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի նախագծի հրապարակումից հետո Հայաստանի ատոմակայանի փակման հարցն ամենաքննարկվողներից է։ Sputnik Արմենիան փորձել է ճշտել խնդրի շուրջ ՀՀ իշխանությունների պաշտոնական տեսակետը։

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. Մեծամորի ատոմակայանը կշարունակի աշխատել այնքան ժամանակ, քանի դեռ չի սպառվել ռեսուրսը, ԵՄ-Հայաստան համաձայնագրի աղմկահարույց կետի վերաբերյալ Sputnik Արմենիային մեկնաբանություն է տվել ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի մամուլի քարտուղար Վասակ Թարփոշյանը։

«Հայաստանի ատոմային էլեկտրակայանը չի փակվի և կշահագործվի այնքան, քանի դեռ ներկայիս ռեսուրսները չեն սպառվել։ Մեծամորի ատոմակայանի ռեսուրսն անվերջ չէ, և, բնականաբար, որոշակի ժամանակ հետո այն, այսպես թե այնպես, պետք է դուրս գա շահագործումից»,- ասաց Թարփոշյանը` հավելելով, որ ԵՄ համաձայնագիրն ատոմակայանի փակման վերաբերյալ ժամկետներ չի նշում։

Նախարարի խոսնակը նաև հիշեցրեց` փաստաթղթում նշված է, որ ատոմակայանի շահագործումից հանելը պետք է իրականացվի նաև նոր հզորությունների փոխարինմամբ։

«Այսինքն մենք պետք է գտնենք այդ հզորությունները, որպեսզի կարողանանք դրանցով փոխարինել ատոմակայանը»,- ասաց նա։

Իսկ ատոմակայանի արտադրական հզորություններն այլընտրանքային էներգետիկ ռեսուրսներով փոխարինելու համար Հայաստանը ստիպված կլինի գտնել այնպիսի այլընտրանքային ռեսուրսներ, որոնցով հնարավոր կլինի փոխարինել այսօր ՀՀ-ում արտադրվող ամբողջ էլեկտրաէներգիայի 1/3-ը։

Вилен Хачатрян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Խաչատրյան. «Ատոմակայանի փակումը կթուլացնի Հայաստանի դիրքերը»

Պաշտոնական վիճակագրության համաձայն` այսօր Հայաստանում տարեկան արտադրվող շուրջ 7.3 մլրդ Կվտ/ժամ էլեկտրաէներգիայից ՀԱԷԿ-ում է արտադրվում 2.3 մլրդ-ը։ 2.5 մլրդ Կվտ/ժամ էլեկտրաէներգիան են արտադրում Հայաստանի բոլոր ջերմային կայանները միասին, գրեթե նույնքան էլ ՀՀ բոլոր մեծ ու փոքր հիդրոէլեկտրակայանները։

Նշենք նաև, որ ատոմակայանը փակելու մասին խոսակցություններին զուգահեռ, ՀԱԷԿ-ում ընթանում են երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները։ Այս ծրագիրը ՀՀ կառավարության հավանությանն էր արժանացել 2014 թ.-ի մարտի 27-ին։ Դրա իրականացման համար ՌԴ-ն 270 մլն դոլարի վարկ և 30 մլն դոլար դրամաշնորհ է տրամադրել Հայաստանին: Պլանավորված միջոցառումների արդյունքում ատոմակայանի շահագործման ժամկետը նախատեսվում է երկարաձգել մինչեւ 2027թ.-ը։

«Բնականաբար, եթե մենք իրականացնում ենք ժամկետի երկարաձգման աշխատանքներ, և եթե այդ ընթացքում ատոմակայանը հաջողությամբ և անվտանգ շահագործվում է, փոխարինող ռեսուրսներ էլ չկան, ատոմակայանը շարունակելու է շահագործվել»,- անդրադառնալով ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման մասին հարցին` մեզ հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկայի մամուլի քարտուղար Վասակ Թարփոշյանը։

Հայաստանում ատոմակայան կառուցելու մասին որոշումը ԽՍՀՄ Մինիստրների խորհուրն ընդունել է 1966թ. սեպտեմբերին: 10 տարի անց` 1976թ-ին, այն շահագործվեց։ 2 Էներգաբլոկների շահագործման նախագծային ժամկետը սահմանվեց 30 տարի:

1989թ-ին` Սպիտակի երկրաշարժից հետո, ՀԱԷԿ-ի աշխատանքը դադարեցվեց` հանգեցնելով էներգետիկ ճգնաժամի։

1993թ-ին ՀՀ կառավարությունը դարձյալ որոշեց վերագործարկել ատոմակայանը,

1995թ.-ին 6,5 տարվա դադարից հետո ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկը դարձյալ շահագործվեց։

Լրահոս
0