ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Անցնող գիշերը, ՌԴ Կրասնոդարի երկրամասի Կրիմսկ-Ջիգինկա ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, որից Հայաստանի քաղաքացիներ են տուժել: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ Ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնը:
Հայաստանյան գրանցմամբ «ՎԱԶ 2106» մակնիշի 34 OQ 441 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ՌԴ գրանցմամբ «ԼԱԴԱ Պրիորա» մակնիշի К393ОА93RUS պետհամարանիշի ավտոմեքենային:
Բախման հետևանքով «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1974 թ. ծնված Նվեր Ղուլյանը տեղում մահացել է, տուժածներ՝ 1986 թ. ծնված Ազիզ Օզմանյանը, 1997 թ. ծնված Դիանա Իբոյանը, 2016 թ. ծնված Անգելինա Իբոյանը, 1951 թ. ծնված Անատոլի Բագատովը, 1989 թ. ծնված Գալինա Կուչերյանը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կրիմսկ քաղաքի կենտրոնական շրջանային հիվանդանոց:
ՀՀ ԱԻՆ–ից Sputnik Արմենիան տեղեկացավ, որ տուժածների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Մամուլում առկա տեղեկությունների համաձայն՝ հայաստանցի ընտանիքը ՌԴ էր մեկնում՝ հարսանիքի մասնակցելու: