Վիգեն Հակոբյան
Նրա դիտարկմամբ՝ Հայաստանը էներգետիկ հարցերով բավականին ակտիվ սկսել է շփվել Թուրքմենստանի, Իրանի հետ:
«Ի նկատի ունենանք, որ էներգետիկ ոլորտում բանակցությունները միշտ բարդ են, երկար քննարկումներ են լինում, և վերջին պահին կարող է պայմանավորվածությունից հրաժարվեն՝ մի էլեմետի պատճառով: Բայց Հայաստանի և նշված երկրների, ինչպես նաև Ռուսաստանի միջև, ամենայն հավանականությամբ, կա քաղաքական որոշում»,-ասում է Հակոբյանը:
Քաղաքագետի կարծիքով՝ երևի կան տակտիկական որոշ խնդիրներ, որոնք ընթացքում կլուծվեն, բայց տեսանելի է, որ պրոցեսը բավականին արագ է ընթանում: