00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ցանկացած հայ պետք է Ադրբեջան այցելելու իրավունք ունենա. Էսկին

© SputnikПублицист и общественный деятель Авигдор Эскин
Публицист и общественный деятель Авигдор Эскин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առանց մարդկանց միջև հաշտության հասնելու քաղաքական պայմանավորվածությունները երկարատև չեն լինի, կարծում է իսրայելացի հրապարակախոսը:

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեբերի — Sputnik. Հայերն ու ադրբեջանցիները պետք է միմյանց և Արցախ ազատ այցելելու հնարավորություն ունենան, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց իսրայելացի հրապարակախոս և հասարակական գործիչ, քաղաքագետ Ավիգդոր Էսկինը:

«Մի քանի ամիս առաջ ես եղա Ստեփանակերտում: Առանց մարդկանց միջև հաշտության հասնելու հակամարտությունը լուծում ստանալ չի կարող: Համոզված եմ, որ ցանկացած հայ իրավունք ունի Ադրբեջան այցելելու, առավել ևս այն հայերը, ովքեր անտեղ ծնվել են, ովքեր այնտեղ թաղված նախնիներ ունեն», — ասաց Էսկինը:

Резиденция Презиидента Республики Арцах. Город Степанакерт - Sputnik Արմենիա
Բաքվի «սև ցուցակը» կհամալրեն ԱՄՆ-ի երեք կոնգրեսականները

Նրա խոսքով` ադրբեջանցիների համար ևս պետք է հասանելի լինի ցանկացած տարածք այցելելը, ներառյալ՝ Արցախ: Միայն նման որոշումը կարող է հաշտության հանգեցնել:

«Բայց քանի դեռ Ադրբեջանն իր սև ցուցակում է ներառում Արցախ այցելած մարդկանց, դա, մեղմ ասած, ոչ բարեկամական մթնոլորտ է ստեղծում», — ասաց Էսկինը:

Նա հույս հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բարեկամական կապեր կհաստատվեն: Ընդ որում, Էսկինի խոսքով, այս խնդիրն առկա է նաև իսրայելացիների և պաղեստինցիների միջև` միջանձնային մակարդակում դեռ որևէ բարելավում չի նկատվում:

«Քանի դեռ դա չկա, ցանկացած քաղաքական պայմանավորվածություն թույլ է և կարճաժամկետ», — նշեց Էսկինը:

Հայաստանի և Ադրբեջանի միջև Արցախի խնդրի շուրջ հակամարտությունը սկսվել է 1988 թ.-ի փետրվարին, երբ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը հայտարարեց Ադրբեջանական ԽՍՀ կազմից դուրս գալու մասին։ 1991թ.-ի սեպտեմբերին ԼՂԻՄ կենտրոնում` Ստեփանակերտում, հայտարարվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ստեղծելու մասին։ Ադրբեջանը դրան հաջորդած ռազմական հակամարտության ընթացքում կորցրեց հսկողությունն Արցախի նկատմամբ։

1992թ.-ից հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններ են ընթանում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։ Ադրբեջանը պնդում է իր տարածքային ամբողջականության պահպանումը, Հայաստանը պաշտպանում է Արցախի շահերը, քանի որ ԼՂՀ-ն բանակցությունների կողմ չէ։

 

 

Լրահոս
0