Շուշան Պետրոսյան
Երևանի օրը հայության տոնն է, որովհետև հայության սիրտը հենց Երևանում է, վստահեցնում է Շուշան Պետրոսյանը։
«Արցախի նախագահ Բակո Սահակյանը մի լավ բան ասաց` սահմանի անդորրից է կախված Աբովյան փողոցի հանգիստը։ Սիրուն ու ճիշտ բան կար ասածի մեջ։ Այնպես որ հայության սիրտը հենց Երևանում է»,- նշեց երգչուհին։
Շուշան Պետրոսյանը համարում է, որ բոլորս պետք է Երևանը սիրենք այնպես, ինչպես մեր տունն ենք սիրում, մեր տան դիմացի սալիկները, այդ դեպքում արժանի կլինենք այս քաղաքի քաղաքացին կոչվելու համար։