ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ ՊՆ խաղաղապահ ստորաբաժանումը հոկտեմբերի 14-ին ՀՀ ԶՈՒ Իլ-76 ինքնաթիռով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն։ Այս մասի հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
ՀՀ ՊՆ խաղաղապահ ստորաբաժանումը մասնակցելու է ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության 2017թ. պլանի համաձայն, հոկտեմբերի 16-ից 20-ը Ղազախստանի տարածքում անցկացվող «Անքակտելի եղբայրություն-2017» համատեղ խաղաղապահ զորավարժությանը և դրան նախորդող նախապատրաստական փուլին:
«Անքակտելի եղբայրություն-2017» զորավարժության եզրափակիչ ակտիվ փուլին հոկտեմբերի 20-ին կմասնակցի ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը: