ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. Երևանի ծննդյան 2799-րդ տարեդարձին ընդառաջ «Բանանցի» ֆուտբոլիստներն այցելել են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան, տեղեկացնում է armsport.am-ը։
Ֆուտբոլիստները վերհիշել մեր հնամենի մայրաքաղաքի հիմնադրման պատմությունը։ Նրանց նաև ներկայացրել են Երևանի ներկան:
«Էրեբունի– Երևանի» միջոցառումներն այս տարի կանցկացվեն «Երևան՝ սիրո քաղաք» կարգախոսով։ Հոկտեմբերի 14-ին Երևանի տարբեր հատվածներում տեղակայված բեմահարթակներում կկազմակերպվեն ռոք, ջազ, դասական, ազգային երաժշտության համերգներ։
Տոնական բոլոր միջոցառումների կազմակերպման համար այս տարի քաղաքային բյուջեից կծախսվի 60 մլն դրամ։ Այդ գումարի մեջ ընդգրկված են նաև սոցիալական և հասարակական տարբեր խմբերի ընտանիքների համար նախատեսված աջակցության ծրագրերը։