00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Կասպերսկի լաբորատորիաներ». ԱՄՆ մեղադրանքները բացառապես քաղաքական ենթատեքստ ունեն

© Sputnik / Владимир Трефилов / Անցնել մեդիապահոցЕвгений Касперский
Евгений Касперский - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Կասպերսկի լաբորատորիաներ» ընկերությունը պատրաստ է ամերիկացիներին տրամադրել իր ծրագրերի սկզբնական կոդերը։ Այսօր Երևանում հայտարարել է ընկերության ներկայացուցիչը` պատասխանելով ԱՄՆ–ում ընկերության հասցեին հնչող լրտեսության մեղադրանքներին։

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. «Կասպերսկի լաբորատորիաներ» ընկերությանն ուղղված ԱՄՆ մեղադրանքներն անհիմն են և ունեն բացառապես քաղաքական ենթատեքստ։ Այսօր Երևանում ասաց ռուսական ընկերության վաճառքի բաժնի պետ Բուլատ Սիրաևը, որը Հայաստանում մասնակցում է «Այսօրվա և վաղվա կիբեռսպառնալիքները» խորագրով «Kaspersky Security Day» գործնական կոնֆերանսին։

«Մեր արտադրանքն ուղղված է բացառապես վնասաբեր, բարդ հարձակումներից պաշտպանությանը և ոչ երբեք օգտատերերին լրտեսելուն»,- անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից ընկերությանն ուղղված մեղադրանքներին` ասաց Սիրաևը։

Նրա խոսքով, ԱՄՆ-ում բարձրացված աղմուկը նորություն չէ, այն արդեն մի քանի տարվա վաղեմություն ունի։ ԱՄՆ համապատասխան ծառայություններն առաջին անգամ չէ, որ «անվճար աուդիտ» են իրականացնում «Կասպերսկի լաբորատորիաների» գրասենյակներում և ուշիուշով հետևում իրենց գործունեությանը, բայց մեղադրանքներն ապացուցող որևէ փաստ չեն գտնում։

Жеребьевка по распределению бесплатных площадей для агитации на выборах в Госдуму РФ - Sputnik Արմենիա
Եվրոպացիները կարծում են, որ մյուս երկրների ընտրությունների վրա ազդում է ԱՄՆ–ն, ոչ թե Ռուսաստանը

«Մենք շարունակում ենք պահպանել մեր բաց աշխատաոճը, տրամադրել ենք մեր հավելվածների սկզբնական կոդերը, որպեսզի նրանք համոզվեն, որ ոչ մի անօրինական բան չենք անում։ Բայց մեր այս առաջարկն առայժմ չի ընդունվել։ Պատասխան չենք ստացել։ Բացի այդ, Եվգենի Կասպերսկին հրավիրվել էր սենատի առաջ ելույթ ունենալու, բայց հետո ելույթը հետաձգվեց, ու օր դեռ չի նշանակվել, թեև մենք միշտ պատրաստ ենք մեկնել ԱՄՆ և ելույթ ունենալ»,- ասաց ընկերության ներկայացուցիչը։

Հիշեցնենք` ԱՄՆ իշխանությունները «Կասպերսկի լաբորատորիաներ» ընկերությանը մեղադրում են լրտեսության մեջ։ Վաշինգտոնը ընկերության աշխատակիցներին կասկածում է ռուսաստանյան հետախուզության հետ կապ ունենալու մեջ։ Ըստ այդմ, ՌԴ իշխանությունների կողմից հովանավորվող հաքերները, ամերիկյան կողմի պնդմամբ, տեղեկատվություն են «գողացել են» ամերիկյան անվտանգության աշխատակցի նոթբուքից, որն ապահովված էր «Կասպերսկի լաբորատորիաների» անվտանգության ծրագրով։

«Կասպերսկի լաբորատորիաներ» ընկերությունն այսօր աշխարհում 400 մլն օգտատեր ունի։

Լրահոս
0