00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀԱՊԿ–ն «իր գործն արեց» Հայաստանում

© Sputnik / David GalstyanУчения ОДКБ "Взаимодействие-2017" в Армении
Учения ОДКБ Взаимодействие-2017 в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվեց «Փոխգործակցություն-2017» զորավարժությունների վերջնական փուլը։

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը Հայաստանի և Ռուսաստանի միացյալ խմբավորման հետ համատեղ ավարտեցին Հայաստանի տարածքում անցկացվող զորավարժությունները։

Ինչպես նշեց ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ–գնդապետ Անատոլի Սիդորովը, «Բաղրամյան» զորավարժարանում ոչ միայն զինվորական ստորաբաժանումների միջև էր կազմակերպվել փոխգործակցություն, այլև ոստիկանության, ԱԻՆ–ի և այլ կառույցների։

Учения ОДКБ Взаимодействие в Армении - Sputnik Արմենիա
ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանում. մոտ 2 հազար զինվորական և ավելի քան 400 զինտեխնիկա

«Այն արդյունքներն ու նպատակները, որոնք դրել էինք մեր առջև, իրականացրեցինք։ Առջևում նոր փուլ է` ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ զորավարժությունների անցկացում։ Դրանից հետո ի հայտ կգան բոլոր թերությունները, որոնք պետք է վերացնել` ՀԱՊԿ հավաքական ուժերի արդյունավետությունը բարձրացնելու համար», – ասաց Սիդորովը։

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր հերթին հայտարարեց, որ շատ գոհ է արդյունքներից։

«Սրանք կարևոր զորավարժություններ են, առանձնահատկությունը նրանում է, որ բոլոր փուլերը փոխկապակցված են», – ասաց նա։

Նախարարի խոսքով` զորավարժություններին մասնակցող ՀԱՊԿ զինծառայողների թիվը կազմել է 2.5 հազար մարդ։ Բացի ԱԻՆ–ի և ոստիկանության ներկայացուցիչներից, զորավարժություններին մասնակցել են նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները։

«Կշարունակենք աշխատանքը ՀԱՊԿ շրջանակներում, այն Հայաստանի անվտանգության կարևորագույն տարրերից մեկն է։ Մենք միշտ հանդես ենք եկել որպես մի երկիր, որն առաջ է տանում համագործակցությունը` լրացուցիչ իմաստ հաղորդելով դրան», – ասաց նախարարը։

Նա նշեց, որ փոխգործակցությունը ՀԱՊԿ–ի շրջանակներում բխում է ոչ միայն Հայաստանի միջազգային պարտավորություններից, այլև անվտանգության շահերից։

Հայաստանի տարածքում պրակտիկ գործողությունների եզրափակիչ խաղարկությանը մասնակցեցին ՀԱՊԿ անդամ–երկրների ԶՈՒ մոտոհրաձգային, հրետանային, օդա–դեսանտային ստորաբաժանումները։ Նրանց հետ համատեղ գործում էին նաև ուղղաթիռներ և ինքնաթիռներ գրոհային, կործանիչ և բանակային ավիացիայի, ազգային գվարդիաների, ոստիկանության և ԱԻՆ ստորաբաժանումներ։

Պրակտիկ գործողություններին մասնակցեցին նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները` մարդասիրական օգնություն ցուցաբերելու խնդրի կատարմամբ։ Որպես դիտորդ զորավարժություններին հրավիրված էին միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների, ԶԼՄ–ների ներկայացուցիչներ։

«Մարտական եղբայրություն» օպերատիվ ռազմավարական զորավարժությունների հաջորդ փուլը կանցկացվի Ղազախստանի տարածքում, խաղաղապահ գործողությունների ընթացքում հետհակամարտական կարգավորման խնդրով։

Լրահոս
0