ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի — Sputnik. Հանրապետության տարածքում հոկտեմբերի 12-ին, 13-ի գիշերը, 15-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: 13-ի ցերեկը, 14-ին, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, տեղակացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Օդի ջերմաստիճանը 12-13-ը, 15-ի ցերեկը, 16-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով, 14-ի ցերեկը կբարձրանա 1-2 աստիճանով:
Երևանում հոկտեմբերի 12-ին և 15-ին՝ երեկոյան ժամերին, 13-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ: 13-ի ցերեկը, 14-ին, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: ԱՅսօր ցերեկը կլինի 19-21, իսկ երեկոյան՝ 14-16 աստիճան տաքություն։
Երևան քաղաքի հոկտեմբերի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 27.80C (2002 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 1.60C (1983 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 14.30C։