00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աջ ղեկի ձախորդ ներկան. վտանգավորն ավտոմեքենան չէ, այլ վարորդը

© Sputnik / Константин Чалабов / Անցնել մեդիապահոցАвтомобиль
Автомобиль - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում չեն դադարում աջակողմյան ղեկով ավտոմեքենաների արգելքի շուրջ քննարկումները։ Հայաստանյան երթևեկության համար վտանգավոր են ոչ թե աջակողմյան ղեկով ավտոմեքենաները, այլ վարորդները, կարծում է «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի — Sputnik. Աջակողմյան ղեկով ավտոմեքենաները երթևեկության համար վտանգավոր են ոչ ավելի, քան ձախակողմյանները, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը` մեկնաբանելով աջակողմյան ղեկով ավտոմեքենաների շահագործումը կանոնակարգելու կառավարության նախաձեռնությունը։

Վարորդների պաշտպանը «հակառակ» երթևեկության համար նախատեսված ավտոմեքենաներից առավել վտանգավոր է համարում ինչ-որ կերպ ղեկի մոտ հայտնված որոշ վարորդներին։

«Ոչ թե ավտոմեքենաները պետք է արգելեն, այլ որոշ վարորդների արգելեն նստել ղեկի մոտ, վարորդների մակարդակը պետք է բարձրացվի»,- ասում է Տիգրան Հովհաննիսյանը։

Նա ընդգծում է, որ այսօր վարորդական իրավունք ստանում են նույնիսկ վարել չիմացողները։

«Ո՛չ ավտոմեքենան է մեղավոր, ո՛չ աջ ղեկը, հիմնական մեղավորները վերևներում են։ Թող դրա փոխարեն ուսումնական բազաներ ստեղծեն։ ԴՕՍԱԱՖ-ները թալանեցին, կերան, հիմա համակարգչի դիմաց նստած քննություն են ընդունում»,-ասում է Հովհաննիսյանը։

Пробки в Ереване - Sputnik Արմենիա
Աջ ղեկով մեքենաները շատանում են. ինչո՞ւ են մարդիկ երթևեկությանը հակառակ գնում

Աջակողմյան ղեկով ավտոմեքենաների շահագործման ապագան Հայաստանում առայժմ մշուշոտ է։ Տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից հայտնում են, որ այս պահին աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների շահագործումը դադարեցնելու, դրանց սեփականատերերի համար պայմաններ սահմանող կամ նրանց իրավունքները սահմանափակող որևէ իրավական ակտ չկա:

Ըստ նախարարության հայտարարության` Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կարգավորման բարեփոխումների համատեքստում քննարկվում են խնդրի կարգավորման բոլոր տարբերակները՝ դժվարություններ չստեղծելով այդ տրանսպորտային միջոցների գործող սեփականատերերի համար: Ընդ որում` այդ քննարկումները ներառում են ճանապարհային երթևեկության անվտանգության տեսանկյունից շահագրգիռ բոլոր կողմերի ներկայացրած առաջարկները, որոնք ավարտուն տեսքի բերվելուց և ամփոփումներից հետո սահմանված կարգով կներկայացվեն թե՛ հասարակությանը և թե՛ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներին:

Լրահոս
0