Սոչիում չորեքշաբթի տեղի է ունեցել ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ։ Ավանդույթի համաձայն՝ երկրների ղեկավարները միասին լուսանկարվել են, ինչի վրա սևեռվել է լրագրողների ուշադրությունը։
Լուսանկարն արվել է նիստը սկսելուց առաջ։ Դրանում Ադրբեջանի նախագահը սեփական երկրի դրոշից թեքվել է դեպի ԱՊՀ դրոշ՝ իր տեղը մասամբ զիջելով Հայաստանի նախագահին։
Այդ կերպ Ալիևը զբաղեցրել է ԱՊՀ խորհրդի նախագահ Սերգեյ Լեբեդևի տեղը, իսկ Հայաստանի նախագահը կանգնել է Հայաստանի և Ադրբեջանի դրոշների միջև։
ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստը Սոչիում
© Sputnik / Алексей Дружинин
/ Ավելի վաղ որոշ հայկական ԶԼՄ-ներ ուշադրություն էին դարձրել այն փաստին, որ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ իր տեղն ու դրոշը հայաստանցի գործընկերոջն էր զիջել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։