Կենդանիների հետ Պուտինի ամենավառ լուսանկարների լավագույն ընտրանին
Կենդանիների հետ Պուտինի ամենավառ լուսանկարների լավագույն ընտրանին
Sputnik Արմենիա
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շատ է սիրում կենդանիներին։ Ռուսաստանի առաջնորդն իր ծննդյան օրվա կապակցությամբ Թուրքմենստանի գործընկերոջից ալաբայ... 11.10.2017, Sputnik Արմենիա
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շատ է սիրում կենդանիներին։ Ռուսաստանի առաջնորդն իր ծննդյան օրվա կապակցությամբ Թուրքմենստանի գործընկերոջից ալաբայ ցեղատեսակի շան ձագ է նվեր ստացել։ Այդ կապակցությամբ Sputnik–ը նախապատրատսել է կենդանիների հետ Պուտինի ամենավառ լուսանկարների լավագույն ընտրանին։
2017 թվականի հոկտեմբերի 11. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի (ձախից) հանդիպումը։ Թուրքմենստանի նախագահն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին շնորհավորել է ծննդյան օրվա կապակցությամբ և ալաբայ ցեղատեսակի շան ձագ նվիրել նրան։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցում է կռունկների հազվագյուտ տեսակի պահպանությանը նվիրված գիտափորձին, որի նպատակը բուծարանում մեծացրած թռչուններին թռիչքի երթուղին ցույց տալն է։ Մոտոդելտապլանի, որը թռչուններն իրենց առաջնորդն են համարում, ղեկին գտնվելով Վլադիմիր Պուտինը երեք թռիչք է կատարել. առաջինը` ճանաչողական, իսկ մյուս երկուսը` թռչունների հետ։
2011 թվականի հուլիսի 22. ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի ՆԳՆ ներքին զորքերի օպերատիվ նշանակության առանձին դիվիզիա այցելության ժամանակ` Բալաշիխում։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն «Օրենբուրգսկի» պետական բնական արգելոցի հիմնական հատված Պրժևալսկու ձիերի վերաբնակեցման կենտրոնի կլիմայավարժեցման միջավայրից Պրժևալսկու վեց ձիերի բաց թողման արարողությունը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիի Ազգային զբոսայգում տեղակայված ասիական հովազի բուծման և վերականգնման կենտրոնի այցելության ժամանակ: Աջ կողմում կենտրոնի տնօրեն Ումար Սեմենովն է:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը (ձախից) Վլադիվոստոկի Ռուսկի կզղու «Պրիմորսկի օկեանարիում» գիտակրթական համալիր այցելելու ժամանակ, ուր ժամանել էր АТЭС-2012 գագաթնաժողովին մասնակցելու համար։
ՌԴ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Պուտինը (կենտրոնում) «Կոլոս» Պլեմզավոդ կոլտնտեսության առաջատար տնտեսություններից մեկի այցելության ժամանակ ճուտիկ է գրկել։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը (առաջին պլանում) և ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտեսերը (երկրորդ պլանում) Մեն նահանգում` Կեննեբանկպորտի մերձակայքում գտնվող «Ուոքերս փոյինթ» Բուշի ընտանեկան կալվածքում հանդիպման ժամանակ։
ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը լրագրողներին ծանոթացրել է վագրի ձագի հետ, որը նրան նվիրել էին ծննդյան օրը՝ հոկտեմբերի 7-ին։ 2,5 ամսական ձագուկը Նովո Օգարյովի նստավայրից շուտով կտեղափոխվի կենդանաբանական այգի։
2009 թվականի օգոստոսի 14։ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը և վարչապետ Վլադիմիր Պուտինը (աջից ձախ) աշխատանքային հանդիպման ժամանակ Սոչիի «Бочаров ручей» նախագահական նստավայրի տարածքում։ Նախագահի շունը` ոսկեգույն ռետրիվեր Ալդոն։
Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը Բնապահպանի և շրջակա միջավայրի համաշխարհային օրվա նախօրեին այցելել է Մոսկվայի հյուսիս–արևելքում գտնվող «Лосиный остров» Ազգային պարկը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Յումե շան հետ Ճապոնիա պաշտոնական այցով մեկնելու նախօրեին Կրեմլում «Ниппон» հեռուստաընկերությանը և «Иомиури» թերթին հարցազրույց տալուց առաջ։
Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը (ձախից) և ՌԳԱ Ա.Ն. Սիվերցևի անվան բնապահպանության և էվոլյուցիայի խնդիրների ինստիտուտի ավագ գիտաշխատող Վիկտոր Լուկարեցկին (աջից) ուսումնասիրում են հինգ տարեկան վագրի էգ ձագին, որին բռնել են գիտնականները։ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը այցելել է ՌԳԱ Ուսուրիսկի արգելոցի հեռավորարևելյան բաժինը։